Դանիայում շների լծասարքը պաշտոնապես ճանաչվել է տրանսպորտի տեսակ
Դանիայի տրանսպորտի նախարարությունը շներին լծված սահնակները տրանսպորտի պաշտոնական տեսակ է ճանաչել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ 2019 թվականի հունվարի 1-ից Դանիայում շների լծասարքով կարող են շրջել ավտոճանապարհներին: Խոսքը գնում է ոչ միայն շներին ամրացված սահնակների մասին, այլև հատուկ անվավոր սայլակառքերի: Ակնկալվում է, որ հիմնականում շների լծասահնակից կօգտվեն զբոսանքի և ակտիվ հանգստի ժամանակ:
Նախկինում շների լծասարքով թույլատրվում էր երթևեկել միայն հատուկ մայրուղիներով։
Նշվում է նաև, որ Դանիայում շների լծասարքով երթևեկելն ավանդական արվեստ է։