Հասարակություն 17:38 22/11/2018 Հայաստան

Խորհրդարանի աշխատանքներում քաղհասարակության ինստիտուտի ներգրավվածությունն աճում է. Արա Սաղաթելյան

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով Երևանում ընթացող «ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը  ֆինանսական վերահսկողության հարցերի շուրջ» թեմայով միջազգային կոնֆերանսում, որը կազմակերպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ-GIZ) հայաստանյան գրասենյակը՝ Վեսթմինսթերյան հիմնադրամի (WFD) օժանդակությամբ:

ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արա Սաղաթելյանը փաստել է, որ Հայաստանում կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցման արդյունքում խորհրդարանի դերի  բարձրացմանը զուգընթաց Ազգային ժողովի գործունեության մեջ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատշաճ և ավելի ակտիվ ներգրավվածության հետ կապված խնդիրները առավել քան արդիական են:

«Կառավարման խորհրդարանական համակարգի ներդրման արդյունքում մեծացել է Ազգային ժողովի դերը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև ավելացել է պատասխանատվության բեռը՝ արտաքին և ներքին քաղաքական օրակարգերի ձևավորման ու նոր մարտահրավերների դիմակայման հարցում: Բնականաբար, խորհրդարանի գործունեության արդյունավետությունն այս ադապտացիոն փուլում ուղղակիորեն պայմանավորված է լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ արդյունավետ փոխգործակցությամբ՝ համագործակցությունից մինչև տրամագծորեն հակառակ տեսակետների արտահայտում և հիմնավորում բոլոր այն իրավիճակներում, որտեղ առանցքային է հանրային շահը»,- ասել է Արա Սաղաթելյանը:

Ըստ ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի՝ ակնառու է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատանքներում քաղհասարակության ինստիտուտի ներգրավվածությունն աճում է:

«Փոխգործակցության սերտացման մասին է վկայում վիճակագրությունը, ըստ որի՝ այս տարի նախորդ տարվա համեմատ Հայաստանի խորհրդարանում կտրուկ աճել է հանրային լսումների թիվը,  միաժամանակ շարունակվում է հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը ԱԺ ոլորտային հանձնաժողովների հետ: Ազգային ժողովում հստակ գիտակցում են ինստիտուցիոնալ գործակցման կարևորությունը, քանի որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու մամուլը բարձրացնում են խնդիրներ, որոնց լուծումն անհրաժեշտ է պետության բնականոն գործունեության և անհատի, հասարակության ու պետության շահերի հավասարակշռության ապահովման համար: Մամուլն ու քաղհասարակությունը ևս մեկ կարևոր գործառույթ են իրականացնում.  արձանագրում են՝ ընդունված օրենքներն ինչ ազդեցություն են ունենում հանրային կյանքում և հետադարձ կապ են ապահովում»,- ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Արա Սաղաթելյանը նշել է, որ լրատվամիջոցների հետ համագործակցության հարցում աշխատակազմի սկզբունքը հետևյալն է՝ «Մի հարցրու, թե ինչ են արել լրատվամիջոցները քեզ համար, այլ հարցրու՝ ինչ ես արել դու նրանց համար»:

«Այս տարի խորհրդանում ԶԼՄ ներկայացուցիչների համար մամուլի օթյակի հարակից տարածքներում հատուկ միջավայրեր են ձևավորվել, բացի այդ՝ ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով հագեցած մամուլի ակումբ է ստեղծվել, որտեղ մեր լրագրողները կարող են աշխատել, հանգստանալ, անցկացնել քննարկումներ և դասընթացներ՝ ոչ ֆորմալ միջավայրում: Մի խոսքով՝ ստեղծվել են պայմաններ, որոնք երբևէ չեն եղել: Խորհրդարանի տարածքում լրագրողների աշխատանքի տեխնիկական պայմանների ապահովման և ԱԺ մամուլի ծառայության ստորաբաժանումների արդիականացման համար 2017թ.-ին ԱԺ խնայողությունների հաշվին 8 մլն 500 հազար դրամ է ծախսվել, իսկ 2018թ.-ին՝ 12 մլն դրամ: Այդ գումարներն օգտագործվել են լրագրողների համար նախատեսված մամուլի ակումբի շինարարական աշխատանքների իրականացման, տեխնիկական վերազինման համար: Առաջիկայում դարձյալ խնայողությունների հաշվին նախատեսում ենք ևս 19 մլն դրամ հատկացնել՝ մամուլի ծառայության համար նոր տեխնիկայի ձեռքբերման համար»,- ասել է Սաղաթելյանը:
 
ԱԺ աշխատակազմի ղեկավարը հիշեցրել է, որ հանրային միջոցների կառավարման և դրանց ծախսերի վերահսկման հիմնական սկզբունքներից մեկը վերահսկողություն իրականացնող կառույցների ոչ միայն լավ աշխատանքն է, այլև այդ լավ աշխատանքի մասին պատշաճ հանրային իրազեկումն է, իսկ հանրությանը տեղեկացնելու և պրոցեսներում ներգրավվելու լավագույն մեխանիզմը թափանցիկությունն ու ակտիվ համագործակցությունն Է ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության հետ:

«Վերջերս ես Ուկրաինայում մասնակցում էի Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերում բարեփոխումների մարտահրավերների և վերլուծական կենտրոնների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ GIZ-ի կոնֆերանսին, որտեղ հանդիպեցի ավագ գործընկերոջս՝ հաղորդակցման տեսության առաջատար ուկրաինացի փորձագետի հետ:  Ինչպես նա նշեց շատ բան է փոխվել սոցիալական գիտակցության և վարքի կառավարման ոլորտում, բայց մի բան մնում է անփոփոխ՝ եթե ուզում ես փոխել իրականությունը, նախ պետք է փոխես դրա մասնակիցների մտածողությունը: Նման միջոցառումները, իմ կարծիքով, ուղղված են մտածողության մոդեռնիզացմանն ու թարմացմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, դրանց կարևորության գիտակցմանը, փորձի փոխանակմանը և գործնական կիրառությանը: Վստահ եմ, որ այստեղ լավագույն փորձի փոխանակումը կհանգեցնի խորհրդարանների գործունեության ակտիվացմանը՝ մեդիաների և քաղհասարակության  հետ»,- նշել է Արա Սաղաթելյանը:

Ամփոփելով խոսքը՝ ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին Հայաստանում հանրային ֆինանսների վերահսկողության  զարգացմանն ուղղված ջանքերի համար՝ արդյունավետ աշխատանք մաղթելով ի բարօրություն մեր երկրների խորհրդարանների և հասարակությունների:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}