Ստավրոպոլում 11 երեխա ունեցող հայուհուն պարգևատրել են
Ստավրոպոլում կայացել է յոթ և ավելի երեխա ունեցող կանանց պարգևատրման հանդիսավոր արարողություն։ «Մայրական փառքի» շքանշանը սահմանվել է 2009-ին Ստավրոպոլի աշխատանքի և սոցիալական հարցերի շրջանային նախարարության կողմից։
Այս տարի տարբեր շքանշանների են արժանացել 46 կանայք։ 2009-ից ի վեր դրանց արժանացել է 1100 կին։
«Մայրական փառք» առաջին աստիճանի շքանշանի է արժանացել բազմազավակ հայուհին՝ Սրբուհի Առաքելյանը։ Նա ամուսնու հետ մեծացնում է 11 երեխա։
«Երբ քեզ ամբողջությամբ նվիրում ես ընտանիքին, այդ ժամանակ երեխաներն ուղղակի հրաշք են։ Ես շատ ուրախ եմ, հպարտանում եմ իմ երեխաներով»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին