Քաղաքական 18:02 28/11/2018 Հայաստան

Արմեն Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը. Նիկոլ Փաշինյան (լրացված)

17։59
Գույքի նվիրաբերում՝ պետությանը

Իջևանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտ 64 միլիարդ դրամի չարաշահումներ, յուրացումներ և այլ  քրեական գործեր են հարուցված, բայց նաև հնչում են հարցադրումներ, թե ինչո՞ւ այդ թալանված գումարների վերադարձը այն արագությամբ չի լինում, որքան բոլորը կցանկանային:

«Սա շատ կարևոր հարց է: Մեզ համար կարևոր է, որ այս ընթացքում լիարժեք պահպանվի օրինականությունը, այդ գումարները կվերադարձվեն այսօրվա օրենքների համաձայն, երբ նախքննությունն ավարտվի, դատավճիռ լինի և այլն: Ահա այդ գործընթացն արագ անցկացնելու համար է, որ մեր նախընտրական ծրագրում հիշատակված է անցումային արդարադատությունը որպես մեր խնդիրները լուծելու միջոց»,- ասաց նա՝ հավելելով, որ դա նշանակում է՝  շատ դեպքերում այդպիսի գործերը կարող են և պետք է այլ լուծում ստանան:
Նիկոլ Փաշինյանը իր ելույթում բերելով «Գոլդեն Փելըս» հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի օրինակը՝ նշեց. «Ինձ տեղեկացնում են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը և ասել է՝  Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը»:

Նա միաժամանակ նշեց, որ կա քրեական գործ, բայց ըստ ամենայնի, նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար նրանք այսպիսի քայլի են դիմել:

«Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է մենք անենք: Պետք է այդ հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի: Գնահատում են, որ այն կարող է 10-15, նույնիսկ 20 մլն դոլար արժենալ և այդ գումարները պետք է մուտքագրենք պետբյուջե», - ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև  անդրադարձավ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլար հաշվի վրա դրված կալանքին: «Իմ նախորդ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարել էր, որ պատրաստ է այդ գումարների մի մասը ինչ-որ նպատակների համար տրամադրել: Եւ ինձ ասում են, որ նա պատրաստակամություն է հայտնել ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե: Ընդհանուր առմամբ, այս բոլոր գումարները պետք է վերադարձնենք: Իմ կարծիքով՝ այս գումարներն առաջին հերթին պետք է ծախսվեն զինված ուժերի վրա»,- հայտնեց նա:

Վարչապետի պաշտոնակատարը նաև հիշեցրեց գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանների հայտարարությունը, ըստ որի, Մ.Գրիգորյանը պատրաստ է 5 միլիարդ դրամի գույք նվիրել պետությանը:

«Իհարկե, կառավարությունը դեռևս դրան որևէ կերպ չի արձագանքել, քանի որ շատ կարևոր է մենք՝ որպես հանրություն, ձևակերպենք վերաբերմունք, այսինքն, ինչ պետք է անենք նման դեպքերում, ինչպես պետք է արձագանքենք նման դեպքերում: Այսպիսի պրոցեսները սկսված են, նույնիսկ կան դեպքեր, որ քրգործեր հարուցված չեն, բայց մարդիկ նախաձեռնություն են ցուցաբերում՝ ասելով, թե ինչքան վերադարձնեն պետությանը, բայց շարունակությունը չեն ասում, թե ինչի դիմաց: Կարծում եմ, որ նոր խորհրդարանի կարևոր խնդիրներից է լինելու անցումային արդարադատության գործիքներ ստեղծելը: Մարդիկ մեզ քննադատում են, որ այդ գումարների վերադարձը պատշաճ մակարդակով չի արվում, բայց պետք է ամեն ինչ օրինական լինել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

12:30
Փաշինյանը  կհանդիպի Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողների հետ։


Նոյեմբերյանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր կհանդիպի Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողների հետ։

Նա հիշեցրեց, որ այս թեմային անդրադարձել է նաև իր վերջին ասուլիսի ժամանակ:

«Այսօր ես քաղաքապետարանում պետք է հանդիպեմ Կարեն Ղազարյանի ծնողների հետ։ Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ: Դուք գիտեք՝ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել՝ փոխանակել Արցախում գտնվող 3 ադրբեջանցուն Ադրբեջանում գտնվող 3 հայի հետ։ Թվում է, թե պարզ իրավիճակ է, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, քանի որ Արցախում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված են, մեկը 20 տարվա ազատազրկման, մյուսը՝ ցմահ բանտարկության, որովհետև նրանք Արցախի Հանրապետության երկու քաղաքացի են սպանել, որից մեկը 15 տարեկան տղա: Հարցը հետևյալն է՝ այդ սպանված քաղաքացիների ընտանիքները կհամաձայնե՞ն, որ այդ ոճրագործներին Արցախը վերադարձնի Ադրբեջանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բոլորն էլ գիտեն, որ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը երբ վերադարձվեց Ադրբեջան, նրանից ազգային հերոսի կերպար ստեղծեցին ադրբեջանցիները: Ըստ նրա՝ եթե նույնիսկ այդ երկուսին հանձնեն Ադրբեջանին, նրանք այդ ոճրագործներից նոր ռամիլսաֆարովներ են կերտելու։

«Մենք ուզո՞ւմ ենք այդպիսի բան», - հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

«Սրա քաղաքական և գործնական հետևանքները մենք ուզո՞ւմ ենք կրել։ Օրինակ, Թուրքիայի կողմից մի պատանի շփոթվել ու անցել էր սահմանը, և մենք առանց նախապայմանների նրան ուղարկեցինք իր երկիր: Հայրը եկավ տարավ տղային, որովհետև մենք այդպիսի երկիր ենք, Ադրբեջանի նման երկիր չենք, որ Կարենին փորձում են ներկայացնել որպես դիվերսանտ, բայց բոլորս գիտենք չէ, որ դա կատարյալ սուտ է: Եւ տրամաբանական կլիներ, որ իրենք Կարենին ուղղակի վերադարձնեին: Ես գիտեմ, որ այդպիսի վարկած կա, թե Կարենը ոչ թե իրականում շփոթվել է կամ մոլորվել է, այլ մտել ու իրեն առևանգել են իրենց տնից: Այս վարկածը ևս պետք է ամենայն մանրամասնությամբ հետաքննվի: Չնայած այս պահին մեր ունեցած տվյալներով՝ ոնց որ թե դրա ապացույցները չկան, բայց եթե նման ապացույց լինի, դա բանակցային գործընթացում մեր դիրքերն առավել կուժեղացնի»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝  Կարենի հարցով զբաղվել ու զբաղվում են նաև Դուշամբեի պայմանավորվածությամբ ձեռք բերված ալիքով:

«Մենք խոսակցությունը շարունակում ենք իրենց հետ, որ վերադարձնեն, բայց նրանք հրաժարվում են, ասում են, որ համաձայն ենք՝ երեքը երեքի հետ: Դա պարզ հարց չէ,  դուք ձեր ձեռքում պարզել եք պաստառներ՝ «Վերադարձրեք մեր Կարենին», Կարենը նաև մերն է, հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե Կարենը այս հարթակներում կանգնածներինը չէ: Մենք դիվանագիտական բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի այդ հարցը կարողանանք լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ դա հումանիտար հարց է, և Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադարձնել, և այս հարցն, ըստ նրա, ավելի ու ավելի կբարձրացնեն միջազգային բոլոր ատյաններում: 

11։45
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավի երրորդ օրը այցելել են Տավուշի մարզ:

Վարչապետի պաշտոնակատարն իր ելույթում ներկայացրեց  կառավարության կատարած աշխատանքները:

Նրա խոսքով՝ այս ամիսների ընթացքում ամենակարևոր գործերից մեկն այն էր, որ ձեռնամուխ եղան ավերակ դարձած  Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի վերականգնմանը:

«Դա լուրջ խոչընդոտ էր զբոսաշրջության համար, թեև այս տարվա 10 ամիսների տվյալներով՝ 8,8%-ով զբոսաշրջությունն աճել է:  Մենք այս ճանապարհի շինարարությունը շարունակելու ենք ոչ միայն այս հատվածից, այլ Ալավերդու կողմից մինչև Բագրատաշեն: Մյուս տարի շինարարությունը կշարունակվի և Վրաստանը մեզ կապող երկու ճանապարհները 1-1,5 տարվա ընթացքում լինեն փայլուն վիճակում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}