Թուրքիայում դպրոց գնալ չցանկացող աղջիկը դանակահարել է մորը
Թուրքիայի Դենիզլիի քաղաքում դպրոց գնալ չցանկացող 14 տարեկան աղջիկը դանակահարել է մորը: Այս մասին տեղելացնում է Էրմենիհաբերը։
Թեթև վնասվածք ստանալուց հետո մայրը հոսպիտալացվել է, իսկ աղջիկը ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել:
Դեպքը տեղի է ունեցել Դենիզլիի Ալթընթոփ թաղամասում: Մայրը` Սերփիլը առավոտյան արթնացրել է դստերը, որպեսզի գնա դպրոց: 8-րդ դասարանի աշակերտուհին վիճաբանել է մոր հետ, որից հետո վերցնելով դանակը, թիկունքից հարվածել է:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց