Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարատ Մաճկալյանին պատկանող հանրային սննդի կետում (Արարատի մարզ, գ. Այնթապ):
Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Նաև՝ սննդի շղթայի աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չեն կրել պաշտպանիչ հագուստ, կենդանական ծագման սննդամթերքն (գյուղատնտեսական թռչնի ձու, թռչնի միս, միս, թարմ ձուկ, կաթնամթերք) ընդունվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, ենթարկված չի եղել անասնաբուժասանիտարական փորձաքննության, իսկ ընդունված հումքը չի ունեցել անվտանգությունն ու որակը հաստատող փաստաթուղթ:
Ա/Ձ Մարատ Մաճկալյանի հանրային սննդի կետի արտադրական գործառույթները կասեցվել են, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Իսկ Ա/Ձ Հրանտ Գասպարյանի մսամթերքի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան) վերահսկողություն իրականացնելիս, պարզվել է, որ այդ կազմակերպության՝ սննդի շղթայում ներգրավված երկու աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների: Վերահսկիչը նրանց ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը և սանիտարական գրքույկների ձեռք բերումը:
Հարակից հրապարակումներ`
- Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը
- Կասեցվել է Աբովյան 5-ում ընթացող շինարարությունը
- Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
- Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի արտադրամասերի գործունեություն
- Ժամանակավորապես կասեցվել է ՌԴ որոշ մարզերից խոզի մսի և մի շարք այլ ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան
- Կասեցվել է ալրային հրուշակեղենի և հացի արտադրամասերի գործունեությունը
- Կասեցվել է «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասի առանձին գործառույթը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր