«Ազգային առաջընթաց»-ի թեկնածու. Ստացվում է, որ ուժերն ԱԺ մտնում են ոչ թե քաղաքական գաղափարների շնորհիվ, այլ արած գովազդի
Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակից «Ազգային առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականում գտնվող Մանե Բաբայանը մտահոգություն է հայտնում, որ քաղաքական ուժերն ապագա խորհրդարանում հայտնվելու են ոչ թե գաղափարների, այլ գովազդի շնորհիվ։
«Բոլոր ուժերը ամենահամեստ հաշվարկներով, իրենց գովազդների ու պաստառների համար ծախսել են մոտ 1-2 միլիոն դոլար։ Պարզ է այդ գումարները ծախսել են ոչ թե, որ հետո իրենց պետական աշխատավարձերի շնորհիվ դրանք հետ բերեն 100 տարում, այլ մինչև հաջորդ ընտրություն։
Դուրս է գալիս, որ ԱԺ մտնում են ոչ թե քաղաքական գաղափարների շնորհիվ, այլ արած գովազդի, ինչը պետք է ամենասուր քննադատությանը արժանանա քաղաքացիների կողմից»,-գրել է նա։
Նա նաև հորդորել է քաղաքացիներին չընտրել բոլոր այն ուժերին, որոնք ունեն ահռելի թվով մեծ պաստառներ, որոնք փակցված են ամեն քայլափոխի քաղաքներում և գյուղերում, համատարած չքավորության պայմաններում։
«Մերժեք բոլոր ՓՌ-վող կուսակցություններին, քանի որ այս կերպ նրանք շարունակում են իրենց նախորդների արատավոր սովորությունները։ Հայրենիքի և ժողովրդի մասին մտածող ոչ մի ուժ իրեն թույլ չէր տա այսչափ անմարդկային և գռեհիկ շռայլություն։ Մարզերում մարդիկ քաղցած են, սրանք խրխնջում են իրենց պլակատներով ու ընտրություններով !!! Այդ ահռելի գումարները կարող էին ուղղել ավելի կարևոր տեղեր և իրենց PR-ը ապահովել ոչ թե իրենց նկարները «քայլ»֊ափոխին ցուցադրելով այլ գաղափարական բանավեճերերով, որտեղ ժողովուրդն էլ կկարողանար ընտրել ոչ թե ըստ նկարի այլ ըստ ուղեղի պարունակության, խոսելու կարողության և ազգին ծառայելու պատրաստակամության համար!!!»,-գրել է Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը՝ «Ազգային առաջընթաց»-ին. Հակառակ դեպքում այն կարել է որակել էժանագին հնարք
- «Ազգային առաջընթաց». Նոր իրավիճակում նոր լուծում կարող են լինել համակարգային փոփոխությունները