Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ, և ՀՀԿ-ն պատասխանատու է դրա համար. Անդրիաս Ղուկասյան
«Ինչպես տեղյակ եք, Անդրիաս Ղուկասյանին Սարի թաղի գործով շինծու մեղադրանքներ են առաջադրվել, այնուհետև մեղադրանքներ են առաջադրվել «Սասնա ծռերին» օժանդակելու, ապօրինի զենք կրելու մեջ։ Թեև նախկին իշխանություններն ասում էին, որ նա քաղբանտարկյալ չէ, բայց իրականում քաղբանտարկյալ էր։ Նա դեռևս ամբաստանյալի կարգավիճակով դատարանում է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։
«Մենք եվրոպական դատարան էինք դիմել կալանավորման մասով։ Նոյեմբերի երեսունին գործը կոմունիկացվել է, այսինքն՝ գործն ընդունել են վարույթ և կառավարությանը հարցեր առաջադրել։ Առաջին հարցն այն է, որ քաղաքական դրդապատճառներով կալանավորման դեմ բողոքը մերժվել էր։ Եվրոպական դատարանը հարցրել էր՝ որքանով է դա համընկնում կոնվենցիայի 18-րդ հոդվածին։ Եթե Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է պահվել քաղաքական դրդապատճառներով, սա 18-րդ հոդվածի խախտում է, և դատարանը ՀՀ կառավարությանը տվել է այդ հարցը»,- ասաց փաստաբանը։
Անդրիաս Ղուկասյանն իր հերթին նշեց, որ ՀՀԿ-ն այսօր փորձում է ներկայանալ որպես ընդդիմություն, սակայն այս հարցը հենց նրան է վերաբերում։
«Երկու տարի առաջ նրանց հարցնում էին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թե ոչ։ Արփինե Հովհաննիսյանը նայում էր մարդկանց աչքերին և ասում՝ ոչ։ Իրականում Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ, և ՀՀԿ-ն պատասխանատու է դրա համար»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Անդրիաս Ղուկասյանը բողոքարկելու է ՀՔԾ որոշումը
- ՀՔԾ-ն արձագանքում է Անդրիաս Ղուկասյանին
- Անդրիաս Ղուկասյան. ՀՔԾ-ի խայտառակությունը
- «Փաստ». Անդրիաս Ղուկասյանը պայքարն ավարտված է համարում
- Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց
- Դատարանը քննում է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հարցը
- Ինձ կալանքի տակ են վերցրել ակնհայտ սուտ ցուցմունքի հիման վրա. Անդրիաս Ղուկասյան
- Անահիտ Թարխանյան. «Անդրիաս Ղուկասյանի ձերբակալությունը ընդդիմությունը թուլացնելու նպատակով է»
- Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց իր նկատմամբ կիրառել գրավ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր