ՊՆ-ն հերքում է զորամասում բուտերբրոդներ բաժանելու մասին լուրերը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե դեկտեմբերի 6-ին բուտերբրոդներ է բաժանվել Սիսիանի զորամասի զինվորներին։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովահաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է դեկտեմբերի 6-ին, «Նախընտրական բուտերբրոդներ` Սիսիանի զորամասում» վերնագրով հրապարակված հոդվածում տեղ գտած պնդումներն այն մասին, թե «Սիսիանում տեղակայված զորամասում օրերս նախընտրական բուտերբրոդներ են բաժանվել»:
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ լրջագույն ջանքեր է գործադրել` նախընտրական շրջանում զորամասերում քաղաքական քարոզչության որևէ դրսևորում իսպառ բացառելու նպատակով, ինչի վերաբերյալ խստիվ հանձնարարականներ են տրվել բանակային բոլոր ստորաբաժանումների հրամանատարական կազմերին:
Հանձնարարականի պատշաճ կատարումը գտնվում է ՊՆ և ԶՈւ ղեկավարության ամենօրյա վերահսկողության տակ: Ցավում ենք հոդվածում տեղ գտած ապատեղեկատվության համար և, հետագայում նմանատիպ թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ևս մեկ անգամ կոչ անում ՀՀ զինված ուժերին վերաբերող տեղեկատվություն տարածելիս օգտվել պաշտոնական աղբյուրներից, կամ ճշտել այն պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ