Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին անվստահություն են հայտնում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ սկսվել է անվստահության քվեարկության գործընթաց։
Ինչպես հայտնում է Telegraph-ը, այս նախաձեռնությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պահպանողական կուսակցության պատգամավորներինն է, որի միջոցով նրանք ցանկանում են հեռացնել Մեյին վարչապետի պաշտոնից։
Պահպանողական պատգամավոր Գրահամ Բրեդին, ով վերահսկում է անվստահության-քվեարկության գործընթացը, հաստատել է, որ ստացել է 48 նամակները, որոնք անհրաժեշտ են անվստահության քվեարկություն անցկացնելու համար։
Թերեզա Մեյի անվստահության քվեարկությունը նախատեսված է տեղի ժամանակով 18-ին։
Հիշեցնենք, որ Թերեզա Մեյի նկատմամբ անվստահության նախաձեռնությունը կապված է ԵՄ-ի հետ Բրեքսիթի բանակցությունների հետ, քանի որ վերջինս չի կարողանում համաձայնության գալ ԵՄ-ի հետ։
Մեյը նախօրեին չեղարկեց խորհրդարանում Բրեքսիթի քվեարկությունն ու հանդիպումներ ունեցավ ԵՄ առաջնորդների հետ՝ նպատակ ունենալով որոշ փոփոխություններ անել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ գործարքում։ Սակայն ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ ԵՄ 27 երկրները չեն «վերաբանակցելու» գործարքը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց