Չինացին ապահովագրել է կնոջը մի քանի միլիոնով ու խեղդել նրան
Չինացին Թաիլանդում արձակուրդի ժամանակ խեղդել է իր կնոջը լողավազանում, որպեսզի ապահովագրական ընկերությունից միլիոնանոց փոխհատուցում ստանա:
Լենտա.ռու-ն գրում է, որ, Տյանցզին քաղաքի բնակիչ Չժան Իֆանը մի քանի ամիս պատրաստվել է ծրագրի իրագործմանը: Նա կնոջ անունով մի քանի ապահովագրական պոլիս է բացել և նրա անունով պայմանագրեր կնքել՝ կեղծելով ստորագրությունը: Հետո Չժանը կնոջ ու դստեր հետ մեկնել է Թաիլանդի Փհուկետ հանգստավայր: Մի քանի օր անց զանգահարել է կնոջ ազգականներին և հայտարարել, որ նա խեղդվել է լողավազանում:
Կնոջ հայրը կասկածել է, քանի որ աղջիկը լավ լողալ է իմացել: Ծնողները դատի են տվել փեսային խարդախության համար և պահանջել, որ նրան արտահանձնեն Չինաստան և հուսով են, որ տղամարդը մահապատժի կենթարկվի:
Ընդհանուր առմամբ, Չժանը կարող էր ստանալ ավելի քան 30 միլիոն յուան ապահովագրավճար: Հարցաքննության ժամանակ նա ընդունել է մեղքը: Ասել է, որ ծեծել է կնոջը, հետո գլուխը պահել ջրի տակ, որպեսզի նա չկարողանա դուրս լողալ: Չինացին բացատրել է, որ այդպես է վարվել, քանի որ այլևս չի ցանկացել ապրել կնոջ հետ: