Պուտինը հանդիպել է տղայի հետ, ում երազանքը խոստացել էր իրականացնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Արտյոմ Պալյանովի հետ՝ Լենինգրադի մարզում ապրող տղայի, որը երազում է տեսնել Սանկ-Պետերբուրգը թռչնի թռիչքի բարձրությունից։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ տղայի այս երազանքը խոստացել էր իրականացնել երկրի ղեկավարը՝ ցույց տալով քաղաքը ուղղաթիռի բորտից։
Այսօր Պուտինը Պետերբուրգի Կոնստանտինովսկու անվան պալատում մշակույթի և արվեստի խորհրդի նիստ պետք է անցկացնի: Սակայն մինչ այդ, նույն տեղում `պալատի օվալաձև դահլիճում, նա հանդիպել է Արտյոմին ու նրա ընտանիքին` իր եղբորը, հորը, մի բաժակ թեյի զրույց անցկացրել, ինչից հետո տղան քաղաքի վրայով ուղղաթիռային շրջագայության է գնացել։
Աղբյուրը գրում է, որ Արտյոմն ապրում է Լենինգրադի մարզի գյուղերից մեկում: Նա լուրջ հիվանդություն ունեցող այն հինգ երեխաներից մեկն է, որի երազանքը նախագահը խոստացել է կատարել:
Դեկտեմբերի սկզբին Պուտինն այցելել էր Ռուսաստանի կամավորների համաժողով, որտեղ նրան պամել էին «Երազիր իմ հետ» նախագծի մասին, որի միջոցով կատարում են հիվանդություն ունեցող երեխաների ցանկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին