ԱՄՆ-Մեքսիկա սահմանի պատը լինելու է «գեղարվեստորեն ձևավորված»
ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին հայտնվող պատը ոչ միայն ամերիկյան տարածքը կպաշտպանի անօրինական միգրանտներից, այլ նաև իրենից ներկայացնելու է գեղեցիկ «գեղարվեստորեն ձևավորված» կոնստրուկցիա։ kp.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի պատասխան դեմոկրատների պնդումների, ովքեր դեմ են շինարարությանը։
«Մենք կառուցում ենք ոչ թե բետոնե պատ, մենք կառուցում ենք գեղարվեստորեն ձևավորված մետաղական կոնստրուկցիա։ Այն կլինի գեղեցիկ և միաժամանակ մեր երկրի անվտանգությունը կապահովի, որին արժանի են մեր քաղաքացիները»,- իր Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահը։
Պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է եղել։ Այդպես նա որոշել է դադարեցնել Լատինական Ամերիկայից անօրինական միգրանտների հոսքը դեպի ԱՄՆ։