Սիրիայում բողոքի ակցիաները են՝ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունների դեմ
Սիրիայի Էլ-Խասակե, Ղամիշլի և Ալ-Բուկեմալ քաղաքների բնակիչները կազմակերպել են զանգվածային ցույցեր Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության դեմ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, սոցիալական կայքերում հրապարակված լուսանկարներից երևում է, որ մասնակցում են ցույցներին նաև կանայք և երեխաներ։
Քաղաքացիները հայտարարել են, որ համաձայն չեն բռնի վերաբնակեցմանը, որը կարող է տեղի ունենալ թուրքական բանակը սիրիական քաղաքներ մտցնելու դեպքում: Նրանք նաև դեմ են Սիրիայում թուրքական ցանկացած ներկայությանը:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է սիրիական Մանբիջեում սկսել գործողություն սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ն դուրս չհանի դրանց այնտեղից։