Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման հարցը
Մերձավոր Արևելքում ամերիկյան զինված ուժերի ներկայությունը ի սկզբանե սխալմունք է եղել, որը ապակայունացրել է տարածաշրջանային իրավիճակը։ Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին՝ մեկնաբանելով ԱՄՆ զորքերի՝ Սիրիայից դուրս բերելու հանգամանքը։
«Սկզբունքորեն սխալ, իռացիոնալ և լարվածություն ստեղծող է եղել տարածաշրջանում ամերիկյան ուժերի տեղակայումն ու ներկայությունը։ Դա մշտապես անկայունության, տարածաշրջանում վտանգավոր դրության հիմնական գործոններից մեկն է համարվել»,- ասված է Քասեմիի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետը՝ Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավոր պատճառների ու հետևանքների մասին
- Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Սիրիայից զորքը դուրս բերելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին