Հասարակություն 16:14 25/12/2018 Հայաստան

Դավիթ Խաժակյան. Գոնե նախկին իշխանություններն ասում էին, առհասարակ միկրոավտոբուսներից պետք է ազատվել

Քաղաքապետարանը կարող է լուծարել «Սանիթեք» ընկերության  հետ կնքված պայմանագիրը։ Երևանի ավագանու ընթացող  նիստում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Երևանի զարգացման հնգամյա ծրագրին։ 

Նա նաև ընթերցեց պայմանգրի 5-րդ գլուխը՝ «Լուծարում քաղաքապետարանի կողմից», որը սահմանում է պայմանագրի լուծման հիմքերը. «Եթե կապալառուն հրաժարվել է պայմանագրից կամ չնայած լիազորված պաշտոնատար անձի գրավոր զգուշացումներին, ներառյալ ձախողման մասին ծանուցումները, ձախողել է ծառայությունների հավուր պատշաճի տրամադրումը կամ այլ կերպ շարունակաբար, հիմնարար կերպով շարունակել է խախտել  իր պայմանագրով սահմանված պարտավորությունները, ապա նման ցանկացած հանգամանքներում քաղաքապետարանը առանց ձեռք բերված իրավունքների կամ քաղաքապետարանի հնարավոր տիրապետման տակ գտնվող փոխհատուցման կամ այլընտրանքային, լրացուցիչ միջոցների սահմանփակման իրավունքի անմիջապես ուժի մեջ մտնող գրավոր ծանուցմամբ, կարող է լուծել սույն պայմանագիրը»։

Խաժակյանը նշեց, պայմանագրի համաձայն, լուծարումից հետո ընկերության ունեցած ողջ գույքը, կազմը անցնում է քաղաքապետարանին։

«Մենք նրանց հետ մտել ենք քննարկման մեջ, քննարկում ենք՝ լուծարե՞լ այդ պայմանգիրը, թե՞ ոչ։ Սա անհասկանալի է։ Գործընթացը լավատեսություն չի ներշնչում։ Ես պաշտոնապես հայտնում եմ, որ «Սանիթեք»-ի հետ կապված ցանկացած խնդիր լինելու է այս քաղաքային իշխանության պատասխանատվությունը այն պարզ պատճառով, որ մենք հնարավորություն ունենք ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծել անմիջապես մեջբերածդ դրույթով, բայց մենք այն չենք իրականացրել»,-ասաց Խաժակյանը։

Խմբակցության ղեկավարի խոսքով, ինքը լավատեսորեն է տրամադրված, ակնկալում է, որ պայմանագիրը կլուծվի, նաև վստահեցրեց, որ որքան հետաձգվում է որոշման կայացումը, այնքան ավելի բարդ իրավիճակում ենք հայտնվում։

Խաժակյանը հետընթաց համարեց տրանսպորտի ոլորտի ծրագրերը։

«Այն, որ  հնգամյա զարգացման ծրագրում չի նշվում, որ պետք է ազատվենք միկրոավտոբուսներից, հստակ հետընթաց է նախորդի նկատմամբ, որովհետև գոնե նախկին իշխանություններն ասում էին, որ առհասարակ միկրոավտոբուսներից պետք է ազատվել։ Հիմա դա իրատեսակ էր, թե՞ ոչ, կարելի է քննարկել, բայց մենք հիմա կամք պետք է դրսևորենք։ Կարծում եմ, այս մասով ունենք հստակ հետընթաց»,-ասաց ավագանու անդամը։

Խաժակյանը հետաքրքրվեց, ի՞նչ պետք է անեն «հուսահատության գազելներով երթևեկող քաղաքացիները»։

«Դուք ի՞նչ եք անելու, հարգելի գործընկերներ։ Որո՞նք են ձեր պատկերացրած լուծումները։ Այս մասով մենք անընդհատ խոսում ենք հնից, և վերջերս սկսել ենք շատ մեջբերել, որ դա ժառանգություն է, բայց կարծես թե դա արդարացում է դարձել, որ չենք կարողանում ինչ-որ բան անել։ Ասում եք, սպասեք երկու տարի, մինչև կունենանք բարեփոխված համակարգ։ Իսկ մինչ այդ ի՞նչ պետք է անեն քաղաքացիները։ Սրա մասին չեք խոսում, հնգամյա ծրագրում չկա։ Հասկանալով, որ չեք տիրապետում ներկայացված փաթեթին, որոշել եք դրա ներդրումը հետաձգել։ Իսկ ընթացիկ վիճակը ինչպե՞ս եք կարգավորելու, այս հարցը մնում է բաց, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է»,-քաղաքապետարանի ղեկավարությանը հարցեր ուղղեց ավագանու անդամը։

Ավագանու անդամը խորհուրդ տվեց նիստին ներկա անձանց կարդալ տրանսպորտային ցանցի վերաբերյալ հետզոտություն իրականացրած ընկերության զեկույցը։ Քաղաքապետ Մարությանին տեղեկացրեց, որ 2017-ի թվերն են վերցված ու դրանց հիման վրա են առաջարկներն արված։ Հիշեցնենք, որ քաղաքապետը նշել էր, որ այդ ընկերությանը տրամադրվել են 2013-ի տվյալներ։

«Էն որ ասել են 2013-ի տվյալները հին են, իրենք արդեն 2018-ին ճշգրտումներն արել են։ Կարդացեք WYG ընկերության կողմից ներկայացված զեկույցը։ Ի՞նչ եք հարցրել այդ ընկերությունից, որ չեն պատասխանել։ Հասկանալի չէ։ Սրանից հետո ասել, որ երկու տարի է պետք սկսելու համար ներդրման պրոցեսը, նշանակումէ  ձախողել ամբողջ բարեփոխումների գործընթացը, մարդկանց աշխատանքը ջուրը գցել, ինչը նշանակում է՝ տրանսպորտի աշխատանքը թողնել կոլապսի մեջ։ Զեկույցը համապատասխանում է այս պահին ներդնելու իրավիճակին, վիճակին, կարող էինք դա սկսել իրականացնել, եթե գլուխ հանեինք այդ տրանսպորտային ցանցից։ Ես ցավում եմ, որ գլուխ չհանելով այդ նախագծից, որպես լուծում ընտրվել է փնովել այն, ներկայացնել իրականությանը չհամապատսխանող հիմնավորումներ, և ասել, որ շուտ չենք կարող իրականացնել։ Ավելի ազնիվ կլիներ ասել, որ մենք չենք տիրապետում այդ նախագծին, որ մեզ ժամանակ է պետք այն տիրապետելու համար, ժողովուրդ ջան, կներեք, բայց հուսահատության գազելներից դեռևս ելք չկա»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը։ Ըստ այդմ, ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։

Համաձայն նախագծի՝ նոր ցանցը նախատեսված էր ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}