Մշակույթ 17:19 26/12/2018 Հայաստան

Այնպես չէ, որ՝ վախ պաշտոն, այլ՝ վայ մամա ջան. Նարինե Գրիգորյան

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Նարինե Գրիգորյանը նշանակվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Հայաստանյան և միջազգային տարբեր փառատոներում մրցանակների արժանացած դերասանուհուն հենց թատրոնի դերասանական կազմն է առաջադրել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։

Նարինե Գրիգորյանը պատասխանել է Panorama.am-ի՝ առաջիկա ծրագրերի, թատրոնի հետագա գործունեության, ֆիլմերում նկարահանվելու վերաբերյալ հարցերին։

Panorama.am-Նարինե, ձեր առաջին աշխատանքն արդեն որպես Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ո՞րն է լինելու։
Ն.Գրիգորյան- Հիմա ամենակարևորը խաղացանկը թարմացնելն է, նոր ներկայացումներ ստեղծելը։ Հիմա չորս պիեսների աշխատանքները սկսվել են։ Ժամանակակից հայ դրամատուրգ Սառա Նալբանդյանի «Պատերազմի խաղալիքները» պիեսի պրեմիերան նախատեսել էինք հունվարի 28-ին, սակայն քանի որ ուզում ենք վերանորոգել թատրոնը, թարմացնել բեմի հարդարանքը, գուցե մի քիչ հետաձգվի, մինչև փետրվարի սկիզբ։
2019 թվականի համար նախատեսել ենք չորս պրեմիերա՝ ժամանակակից հայ և դասական հայ դրամատուրգիա, ժամանակակից արտասահմանյան և դասական արտասահմանյան դրամատուրգիա։

Panorama.am- Այդ գործերը վաղո՞ւց էիք պլանավորել ու Վիգեն Չալդրանյանի տնօրեն և գեղարվեստական ղեկավար լինելու ընթացքում հնարավոր չեղա՞վ իրականացնել, թե՞ նոր եք ընտրել։
Ն. Գրիգորյան- Ընդհանրապես չեմ պլանավորել։ Շատ լավ գիտեմ ընկերներին, որոնց հետ խաղացել եմ երկար տարիներ, մտածել եմ, թե  այս պիեսն ինչպես կխաղար այս դերասանը։ Ավելի շատ խաղացանկն ընտրվել է բացի նրանից, որ իր ասելիքով շատ համընկնում է  այսօրվա Հայաստանում ասելիքով, նաև ամեն ինչից կախված է, որ ամեն դերասանի համար մի հրաշալի պարտիա լինի խաղալու։
12 պիես առանձնացրել եմ, որոնք կարդացել ենք, խմբով ընտրել, որոնց վրա պետք է աշխատենք։ Հայաստանում քիչ է բեմադրվում արտասահմանյան ժամանակակից դրամատուրգիա։ Ես ժամանակակից հինգ հայ դրամատուրգի հետ եմ աշխատում, ունեմ ժամանակակիցների հետ աշխատելու փորձ, նաև շատ եմ սիրում ժամանակակից դրամատուրգիան։

Ընդհանրապես չեմ սպասել, որ այսպես ամեն ինչը կլինի։  Ես իսկապես շատ պատասխանատու եմ մոտենում ու շատ վախեցած։ Այնպես չէ, որ՝ վախ պաշտոն, ես դա չեմ հասկանում՝ վախ պաշտոն, այլ՝ վայ մամա ջան, ոնց  կկարողանամ արդարացնել։ Գործընկերներս հավատացել են, հանկարծ այդ հավատը չկոտրվի։ Իսկապես անհանգստանում եմ, բայց մոտ 15 տարի փորձ եմ ձեռք բերել։ Չգիտեմ, հույս ունեմ հետաքրքիր կլինեմ իմ ընկերներին։

Panorana.am-Դուք շարունակելո՞ւ եք հանդես գալ նաև որպես դերասանուհի, թե միայն արդեն որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար կլսենք  ձեր անունը։
Ն.Գրիգորյան- Անպայման, որպես դերասանուհի, որովհետև մեծագույն երջանկություն է, միշտ լինելու եմ իմ ընկերների հետ խաղալիս։ «Պատերազմի խաղալիքները» խաղում ենք ես, թատրոնի ժամանակավոր տնօրեն Արման Նավասարդյանը և Վարշամ Գևորգյանը։

Panorama.am-Դժվար չի՞ լինի համատեղելը։ Դուք նաև հաճախ եք մասնակցում միջազգային փառատոների, ինչպե՞ս եք այժմ այդ ամեն ինչը հասցնելու։
Ն. Գրիգորյան-Արմանի գործն ավելի ծանր է։ Ես միևնույն է  զբաղում եմ  նրանով, ինչով միշտ զբաղվել եմ։ Մնջախաղում էլ ունեմ ներկայացում, Տիկնիկայինում էլ ունեմ մի քանի բեմադրություն։ Գուցե հիմա ավելի հեշտ է, որ մեկ տեղում եմ կենտրոնացնելու ավելի շատ բան, բայց, իհարկե, Տիկինիկայում էլ շարունակելու եմ խաղալ ներկայացումները։

Իսկ միջազգային փառատոների կտանեմ նաև նոր ներկայացումներ։ Այս կոլեկտիվը շատ աշխատող է, առանց ինձ էլ կաշխատեն, բեմադրությունների միայն ես չեմ անում,  ռեժիսորները տարբեր են, ամեն մեկն իր աշխատանքը կանի։ Իմը երկու-երեք օրով կուշացվի, բայց ոչինչ։ Գեղարվեստական ղեկավարն այն մարդը չէ, որ ինքն է անում բոլոր բեմադրությունները, այլ ուղղորդում է, գործը հանձնում ռեժիսորին։

Panorama.am-Նարինե, շարունակելո՞ւ եք նկարահանվել ֆիլմերում։
Ն.Գրիգորյան-Որ հրավեր ստանամ, այո։ Առջևում «Եվա» ֆիլմի իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի հետ աշխատանք ունեմ։  Նայել են նրա «Եվա» ֆիլմը ու իտալացիները  50 հայ և 100 դրսի կինոռեժիսորներից ընտրել են հենց նրան, որ «Արտույտների ագարակը» երկրորդ գրքի հիման վրա ֆիլմ նկարահանի։ Ապրիլին սկսվելու են նկարահանումները։ Անահիտն Աբադն ասել է, որ ես կնկարահանվեմ այդ ֆիլմում։

Panorama.am-Ի՞նչ պետք է արվի, հանդիսատեսին թատրոն բերելու համար, արդյո՞ք շարունակելու եք թատրոնի արդեն ձևավորված ավանդույթները, թե՞ նոր գործելաոճ եք որդեգրելու։
Ն. Գրիգորյան-Մեր թատրոնը միշտ եղել է  դերասանակետրոն, ամենակարևոր կետն է, այդ տեսակը երբեք չի փոխվելու, պետք է հնարավորինս շատ արտահայտվի։ Դա է մեր դեմքը, դերասանի շնորհիվ կարելի է հանդիսատեսին գրավել։
Թատրոնն ունենալու է սրճարան, կազմակերպելու ենք ցուցահանդես ներկայացումներ, ժամանակակից պիեսների ընթերցանություն։ Թատրոնը պետք է լինի ամենուր՝ աստիճաններին, ֆոյեում, բարի մոտ։

Panorama.am-Դրսից ռեժիսորներ հրավիրելո՞ւ եք։
Ն.Գրիգորյան-Անպայման։ Հունվարի 15-ին Ֆրանսիայից Հայաստան է գալու Սերժ Մելիք-Հովսեփյանը, ով բեմադրելու է ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգի  «-2»  պիեսը։ Կլինեն նաև Վիգեն Ստեփանյանը, երիտասարդ բեմադրիչներ, գուցե ավարտող ռեժիսորին հնարավորություն տանք դիպլոմային աշխատանքը բեմադրել հենց այստեղ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուիտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պետությունների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը, և համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
13:52
Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան
«Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում»,- Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից դեպի Երևան երթի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում. կալանավորվել է նրա համադասարանցին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և...
Աղբյուր` Panorama.am
13:49
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի,...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փոփոխություններ՝ դպրոց հաճախելու և տեղափոխելու կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում։
Աղբյուր` Panorama.am
12:59
Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են. «Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Պետությանը վերադարձված՝ Կոտայքի 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային...
Աղբյուր` Panorama.am
12:46
Պետությունը 1.1 մլրդ դրամ համաֆինանսավարում տրամադրեց համայնքներին
«Նախագծով առաջարկում ենք  1 միլիարդ 12 միլիոն դրամ հատկացրեց 16 համայնքի 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար»,-...
Աղբյուր` Panorama.am
12:42
Այսօր շատերի կողմից մշակույթը չի կարևորվում, այսօրվա քաղաքական միջավայրում զգում ենք տարբեր խնդիրներ. Սերգեյ Խաչատրյան
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի մարզերում շրջագայությամբ է հանդես գալու
Աղբյուր` Panorama.am
12:14
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «5-րդ դարում, հայկական տառերի գյուտից հետո, սկսեցին հունարենից թարգմանություններ կատարել և խնդրի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի համար 236 մլն եվրոյի վարկ կվերցնի
«Սիսիան-Քաջարան ճանապարահը բաժանել ենք երեք հատվածների՝ հյուիսային, Բարգուշատի թունել և հարավային հատված, համապատասխանաբար՝ ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Գաղափարկան պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
«Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է։ Ենթադրում եմ, երևի իր վերջին արտահայտությունների հետ է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։ Ուրարակիր Թովմաս Առաքելյանը տեղեկացրել է. ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».  1....
Աղբյուր` Panorama.am
11:03
Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
«Իհարկե, շարժումն ուղղորդված է Աստծո կողմից։ Դրանից ավելի վեհ բան կա՞։ Աստծուց ավելի վեհ բան կա՞։ Մենք ուղղորդվում ենք Աստծո...
Աղբյուր` Panorama.am
10:41
Չինովնիկներին ավելի հարմար է աշխատել խոշորների հետ, սատկացնել ՓՄՁ-ներին. Հակոբ Ավագյան
Կառավարությունը մայիսի 2-ի նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում...
Աղբյուր` Panorama.am
10:25
Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից։...
Աղբյուր` Panorama.am
10:20
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասված է. «Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Իմնեմնիմի»-ի այսօրվա հերթապահները՝ Սուրեն Սուրենյանց և Զառա Մարգարյան
Այսօր քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն  Սուրենյանցն ու «Հրապարակ»-ի լրագրող Զառա...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ադրբեջան դուրս է մնացել «Եվրատեսիլ» մրցույթից
Շվեդիայի Մալմյո քաղաքում նախօրեին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի առաջին կիսաեզրափիչը։ 15 երկրից եզրափակիչ է անցել...
Աղբյուր` Panorama.am
09:47
Մայիսի 8-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են. Եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 8-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
09:44
Էդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում գործող պետական արարողակարգի ավանդույթների համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
09:38
Մեքենան ընկել է ձորակը
Այսօր վաղ առավոտյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
Փրեսլիի և Մերկուրիի լավագույն հիթերը կներկայացվեն Երևանում
Մայիս 13-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}