Հասարակություն 19:04 08/01/2019 Հայաստան

Ի՞նչ անել տոներից մնացած տուփերը, շշերն ու տոպրակները

Տոներին երեխաների նվեր ստացած խաղալիքների ստվարաթղթե տուփերը, գազավորված հյութերի պլաստմասե շշերը, գինու, օղու, կոնյակի ապակե շշերն ընդհանուր աղբին չխառնած ու հավաքած քաղաքացիներն այսօր խնդրի առաջ են կանգնել՝ ի՞նչ անել դրանց հետ։  Այս ամենը մեկ բառով կոչվում է թափոն կամ էլ էկո աղբ։ Աղբի հետ խառնել դրանք չարժե, ենթակա են վերամշակման։

Վերամշակող գործարաններ Երևանում  շատ կան, սակայն 1, 2, 3 կգ աղբը տանել ու գործարանին հանձնելու հարցում ոչ քաղաքացին, ոչ էլ գործարարը շահագրգռված չեն։ Նրանց կապող օղակ է դարձել «Էկո աղբ» նախաձեռնությունը։ 

Մասնագիտությամբ ֆիզիկոս, կոչումով բնասեր Հռիփսիմե Մկրտչյանը նախաձեռնության հիմնադիրն է, այս պահին նախաձեռնության կողքին մոտ 15 կամավոր կա։ Էկո աղբ հավաքելու ակցիան իրականացնում են ամիսը մեկ անգամ, ինչ-որ ընկերության ֆինանսավորմամբ։

Նախաձեռնությանը թափոն հանձնող ընտանիքների թիվն ավելանում է, այսօր արդեն 400 է։ Ֆինանսավորողների տրամադրած մոտ 50 հազար դրամ գումարը ծախսվում է այս ընտանիքներից թափոնները հավաքելու, ապա դրանք համապատասխան գործարաններ հասցնելու նպատակով  բեռնատար վարձելու ու դրա վառելիքի ծախսերը հոգալու համար։

Վերջին ակցիան եղել է մի քանի օր առաջ՝ հունվարի հինգին, մոտ 100 ընտանիք է մասնակցել,  հաջորդ ակցիան նախատեսվում է փետրվարին, ամռանն ավելի հաճախ էր կազմակերպվում, ամիսը՝ երկու անգամ։ Այս պահի դրությամբ տարբեր գործարաններ հանձնել են 600 կգ ստվարաթուղթ, 500 կգ ապակի, պլաստիկ շշերի ու սպիտակ թղթերի վերաբերյալ թվերն ամփոփվում են։ Նախաձեռնությունը մոտ մեկ տարեկան է, գործում է անցած տարվա փետրվարից, թափոններ հավաքելը՝ հուլիս-օգոստոսից։

«Ակցիայից բացի, մենք ունենք երկու հասցե, որտեղ քաղաքացիները կարող են թողնել թափոնները։ Թուղթը, պլաստիկը, պոլէթիլենն ու ապակին կարելի է տանել ու թողնել  Զիփլայնում (Մալականի այգի, 043409090), միայն թուղթ կարելի է տանել  «Թիմ Թայմ» սրճարանում (Զաքյան 10 091913536)»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հռիփսիմե Մկրտչյանը։

Այս պահին նախաձեռնության աջակցողները քիչ են, օրինակ Զիփլայնը յուրաքանչյուր կամավորի 14 հազար դրամ արժողությամբ մեկ տոմս է տալիս՝ այդպիսով խրախուսելով նրանց։

Նախաձեռնության հեղինակը համոզված է, էկո աղբն առանձնացնելը վարակիչ կարող է դառնալ ու տարածվել։ Զեյթունի շենքերից մեկում հենց այդպես է եղել, հարևանը հարևանին տեսնելով սկսել է թափոններն առանձնացնել, այսօր շենքի բոլոր բնակիչները էկո աղբը հավաքում են նկուղում, մտադիր են հանձնել ու շենքի լուսավորության հարցը լուծել։

Վերամշակող գործարանները վճարում են թափոնների համար, բայց դա այնքան էլ մեծ գումար չի ստացվում։ Օրինակ, մեկ կգ ապակին 5 դրամ է, մեկ կգ ստվարաթուղթն արժե 15-20 դրամ, պլաստիկի մեկ կգ-ի համար վճարում են 80-150 դրամ, պատկերացնելու համար նշում է, Կոկա կոլայի 40 հատ շիշը կազմում է մեկ կգ։

«Վերջին ակցիայի համար մենք ծախսել ենք 45 հազար դրամ, բայց ակնկալում ենք, որ 20 հազար դրամը հետ կգա։ Բայց հաջորդ ակցիայի համար մենք պետք է գտնենք մեկին, ով մեզ էլի 20-30 հազար դրամ գումար կտա»,-հաշվարկներ է ներկայացնում նախաձեռնության հեղինակը։

Հիմա ընկերություններից մեկի հետ պայմանավորվածություն ունեն, իրենք թափոնը հավաքում են, տեսակավորում պլաստիկ շշերն ու պոլիէթիլենային տոպրակները,  գալիս են ընկերության աշխատակիցներն ու տանում դրան։

«Պատկերացրեք, 3 ամիս է, ինչ պոլիէթիլենային տոպրակները հավաքում ենք, արդեն 800 կգ հավաքվել է»,-ասում է նախաձեռնության հեղինակն ու ուրախությամբ նշում, որ  շատ քաղաքացիներ հրաժարվում են պոլիէթիլենային տոպրակներ օգտագործելուց, նախապատվությունը տալով կտորից կարված տոպրակներին։

Նախաձեռնության անդամները քաղաքաօետարան  նախագիծ են ներկայացրել Երևանի թաղամասերից մեկում կանոնակարգված թափոնների հավաքելու վերաբերյալ։ 

«Մենք հաշվարկել ենք, որ նախնական շրջանում կլինի մասնակից  200 ընտանիք, ապա նրանց թիվը կհասնի 1000-ի։ Շաբաթը մեկ անգամ հատուկ պարկերով, մեքենաներով կհավաքեն թափոնները, օրինակ կանաչ պարկում կլինի պլաստիկը,  կարմիրում՝ ապակին»,-էությունը ներկայացնում է նա։

Իրենց հասած տեղեկություններով, նախագիծը հավանության է արժանացել, բայց քաղաքապետարանից որևիցե պատասխան չեն ստացել։ Նախաձեռնության կամավորներից մեկն էլ  պատրաստվում է առաջարկել քաղաքային իշխանությանը, որ յուրաքանչյուր պլաստիկ շշի համար քաղաքացուն վճարեն 10 դրամ, ինչը ևս խրախուսող քայլ է։

«Էկո աղբ»-ի մասնակիցները դրամահավաք էին հայտարարել բեռնատար գնելու նպատակոց, բայց անհրաժեշտ  1 մլն  500 հազար դրամից հավաքվել է 117 հազար դրամը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}