Տնտեսություն 11:45 14/01/2019 Հայաստան

Ինչո՞ւ են թանկացել կարտոֆիլը, գազարն ու ճակնդեղը

Խանութներում բանջարեղենը թանկացել է։ Կարտոֆիլը վաճառվում է 300-400 դրամով, գազարը՝ 350 դրամից սկսած, ճակնդեղը՝ 250-350 դրամի սահմաններում։ Ոմանք թանկացումը պայմանավորեցին Լարսի  անցակետի փակ լինելով, հիմնավորեցին, որ բանջարեղեն Հայաստան չի հասնում։

Քանի որ խնդիրը վերաբերում է պարենային ապահովությանը, որն ազգային անվտանգության հարց է, Panorama.am-ը գյուղատնտեսության նախարարությունից փորձեց պարզել, արդյո՞ք այդ մթերքների մասով ինքնաբավ երկիր չէ Հայաստանը։ Պարզվում է, մեղավորը ոչ թե Լարսն է, այլ հանրապետական նշանակության ճանապարհների վիճակը։

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, վկայակոչելով կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի, գազարի ներմուծման ու արտահանման ծավալների վերաբերյալ թվերը, նշեց, Հայաստան չնչին քանակությամբ կարտոֆիլ է ներմուծվում։

«Կարտոֆիլի, կաղամբի արտադրության այնպիսի մակարդակ ունենք, որ լիարժեք  բավարարում ենք մեր սեփական սպառման պահանջները։ Գազարի ու ճակնդեղի առումով երբեմն ունենում ենք խնդիրներ, բայց այս տարի արտադրության ծավալները բավականին բարձր են եղել։ Նույնիսկ նախատոնական օրերին այս տարի այդ բանջարեղենները մնացել են մատչելի»,-ասաց  փոխնախարարը։

Պետրոսյանի խոսքով, խնդիրն ավելի շատ պայմանավորված է մարզերից մայրաքաղաք հասնելու հետ։ Թանկացումը, ըստ Պետրոսյանի, հետևանք է  ճանապարհների վատ վիճակի, օրինակ, Գեղարքունիքից, Շիրակից Երևան եկող ճանապահներից շատերը մերկասառույցով են պատված, իսկ դա ազդում է մատակարարումների վրա։

«Եղանակային փոփոխությունները որոշ ժամանակաշրջանում շեղումներ է առաջացնում, և դա միշտ է եղել, նաև նախորդ տարիներին։ Ես ուղղակի հավատացնում եմ, որ մենք ունենք և կաղամբի, և ճակնդեղի, և գազար բավարար քանակություններ»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։

Նախարարության ունեցած տվյալների համաձայն, այսօր մեծածախ շուկայում լավորակ կարտոֆիլն արժե 190-200 դրամ, նախկին 180-ի փոխարեն։

«Ես անձամբ եմ ճշտել մեծածախի գինը։ Մանրածախ գինը տարբեր խանութներում տարբեր է, մեր դիտարկումներով, միջակ ու ավելի ցածր որակի կարտոֆիլը 150 դրամ  է, միջակը՝ 170-180, բարձր որակի կարտոֆիլը՝  մինչև 250 դրամ, իսկ սուպերմարկետներում մինչև 300 դրամ։ Բայց դա երբեք չի կարելի հիմք ընդունել ու ասել, գիտե՞ք ինչ, կարտոֆիլն այսօր վաճառվում է 330 դրամով»,-ասաց նախարարի տեղակալը։

ԳՆ տրամադրած տվյալների համաձայն, 2018 թվականի ընթացքում Հայաստան ներմուծվել է ընդամենը 104 տոննա կարտոֆիլ, այն պարագայում երբ տարեկան Հայաստանում սպառվում է մոտ 300 հազար տոննա։

«104 տոննան ծիծաղելի թիվ է, չնչին քանակություն, ընդամենը հինգ մեքենա, դա մի գյուղի օգտագործած կարտոֆիլի չափ է։ Իսկ մենք 450-500 հազար տոննա կարտոֆիլ ենք արտադրում։ Նույն ժամանակահատվածում արտահանվել է 3700 տոննա»,-պատկերավոր նկարագրեց Պետրոսյանը։

Անցած տարվա ընթացքում Հայաստան ներկրվել է 283 տոննա ճակնդեղ, արտահանվել է 1418 տոննա կաղամբ, ծաղկակաղամբ (արտահանվել է  3437 տոննա ծաղկակաղամբ, կաղամբ, բրոկոլի), 2900 տոննա գազար, հիմնականում հարևան Իրանից։ Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտահանվել է 611 տոննա գազար ու ճակնդեղ։

Փոխնախարարի  խոսքով, ինքն անընդհատ կապի մեջ է միջին ու խոշոր գյուղատնտեսների հետ, նրանք բոլորն էլ ունեն պահեստավորված կարտոֆիլ։

«Ի դեպ, կարտոֆիլի հիմնական սպառման սեզոնն անցել է, երբ նոյեմբերին հատկապես գյուղերում մարդիկ մի քանի պարկ գնում են ու պահեստավորում։ Նույնիսկ մայրաքաղաքում են այդպես անում։ Այնպես որ խնդիր չի լինի, մինչև նոր կարտոֆիլի լինելը, իմ հաշվարկները ցույց են տալիս, որ մենք պետք է խնդիր չունենանք»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}