Մանե Թանդիլյանի ընտրությամբ դուք ձեր առաջին քննությունն եք բռնում. Արման Բաբաջանյան
«Մանե Թանդիլյանն իր գիտելիքներով, անցած ճանապարհով ու փորձով կարող է զարդարել ցանկացած երկրի խորհրդարանի նախագահությունը»,- ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Բայց ինչևէ, դուք որոշել եք գնալ այն ճանապարհով, որոշել եք հարցը փաթեթավորել ձեր ճաշակով ու պատկերացմամբ։ ԲՀԿ-ն ընդդիմություն է միայն օրենքի ուժով։ Դժվարանում եմ ասել, թե հարմար պահին՝ ավանդույթի համաձայն, իրենք իրենց ինչպես են կոչելու առաջիկայում ՝ այլընտրա՞նք, ոչ իշխանական ո՞ւժ, թե ընդդիմություն։ ԲՀԿ, թե ԼՀԿ ընտրության կարևոր շեշտն, ըստ իս, ապագայի և անցյալի ընտրություն է։ Հույս ունեմ, որ «Իմ քայլը» դաշինքի գործընկերներս ընտրություն կկատարեն հանուն վաղվա, հանուն ապագայի՝ բացառելով անցյալն ու խավարը»,- ասաց նա։
Արման Բաբաջանյանը նշեց՝ իրեն լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ ԱԺ երրորդ փոխնախագահի հարցը թեժ քննարկումների առարկա է դարձել հենց «Իմ քայլը» դաշինքում։ Դա, նրա խոսքով, հուսադրում է, որ ամեն ինչ կորսված չէ։
«Մանե Թանդիլյանի ընտրությամբ դուք ձեր առաջին քննությունն եք բռնում, հարգելի գործընկերներ։ Իշխանության առատությունը ձեզ պետք է ավելի մեծահոգի, լայնախոհ, վեհանձն, զիջող դարձնի։ Ձեր քայլով և հետագայում որոշումներով դուք նոր պերմանենտ ցնցումների և տարերային զարգացումների համար ճանապարհ եք բացում։ Ես կասկածում եմ, որ դուք նման ցանկություն ունեք, բայց եթե դա եք ուզում, շարունակեք հենց այս ոգով»,- ամփոփեց խորհրդարանականը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ամենաշատ կշիռ ստացած ընդդիմությունը. Լենա Նազարյան
- Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան