Այս ընտրությունը սկիզբ կդառնա քաղաքական նոր մշակույթի
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ այսօրվա նիստում խորհրդարանի փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու Մանե Թանդիլյանին ներկայացնելիս նշեց, որ իրենց թեկնածուն միշտ աչքի է ընկել քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ։
«Նախորդ ԱԺ-ում ընդդիմադիր փոխխոսնակը եղել է ԲՀԿ-ից։ Այսօր մենք հնարավորություն ունենք այդ ավանդույթը փոխելու: Սահմանադրությունը չի ասում, որ ԱԺ նախագահի ընդդիմադիր փոխնախագահը պետք է լինի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից: Սա նշանակում է, որ մենք ունենք ընտրություն։ Այստեղ նաև անձերն են կարևոր, իսկ իրենք ներկայացրել են մեկի թեկնածությունը, որն իսկապես աչքի է ընկել իր ընդդիմադիր գործունեությամբ։ Այս առումով տիկին Թանդիլյանի առաջադրումը շատ լեգիտիմ է»,- ասաց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը նաև նշեց, որ նույն ընտրատարածքում Թանդիլյանը մոտ երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել:
«Եթե ես լինեի քաղաքական մեծամասնության ղեկավարը, իր խմբակցության պատգամավորներին ազատ կթողներ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրություններում»,- հավելեց նա։
Այնուհետև Մանե Թանդիլյանն իր ելույթում խոստացավ, որ ընտրվելու դեպքում լինելու է բոլորի պատգամավորը` չունենալով սիրելի պատգամավոր, բարձր պահելով ԱԺ հեղինակությունը. «Այսօր կատարում եք առաջին, գուցե և վերջին ընտրությունը, սա ընտրություն չէ, թե ովքեր կլինեն ԱԺ նախագահ, կամ նույն կուսակցության փոխխոսնակներ, հանձնաժողովի նախագահներ, քանի որ դրանք քաղաքական որոշումներ են: Այո, իշխանական խմբակցությունը բարդ որոշման առջև է կանգնած՝ ում ընտրել ընդդիմադիր խմբակցություններից։ Այս ընտրությունը սկիզբ կդառնա քաղաքական նոր մշակույթի»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ամենաշատ կշիռ ստացած ընդդիմությունը. Լենա Նազարյան
- Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
- Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահ
- ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Էնֆիաջյանի թեկնածությունը
- ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստանը» կառաջադրի Թանդիլյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը