Կոնջորյան. Մի փոքր վրիպեցի
«Իմ մասնավոր ձևակերպումն էր և բացարձակապես խմբակցության կարծիքը չէր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթին։
Կոնջորյանը պարզաբանում է. «Ես նշել եմ ոչ թե ավտորիտար Իրան, այլ ավտորիտար բնույթի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իրանի քաղաքական համակարգը մի փոքր յուրահատուկ է, իսլամական բնույթի և այլն, սակայն հաշվի առնելով հանրության արձագանքը, ես միանշանակ ընդունում եմ, որ գուցե պետք էր այլ կերպ ձևակերպում տար, գուցե մի փոքր ես վրիպեցի, ինչպես որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է երբեմն բանավոր խոսքի ժամանակ ունենալ նման ձևակերպումներ, բայց ես ցանկանում եմ միանշանակ ասել, որ ամենևին չեմ նսեմացնում բարեկամ Իրանի ժողովրդի և պետության՝ Հայաստանի հետ ունեցած բարիդարցիական և ջերմ հարաբերությունները։ Կրկնում եմ, որ գուցե բանավոր խոսքի ժամանակ եղավ նման վրիպակ, որը միանշանակ այլևս չի կրկնվի»։
Նրա կարծիքով, իր հայտարարությունը Իրանի հետ հարաբերությունների վրա ազդեցություն կարող էր ունենալ, եթե դա լիներ խմբակցության տեսակետը և եթե ինքը մամուլի միջոցով պարզաբանում չտար։