Քաղաքական 11:03 16/01/2019 Հայաստան

Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունները շարունակում են մնալ օրակարգում. Ռուբինյան

«Կարծում եմ, որ Արտաքին հարաբերությունների հանձանժողովը խնդիրների վերհանման և դրանց համար լուծումներ առաջարկելու գործում առաջին հերթին պետք է պրոակտիվ լինի, ինչպես նաև վերահսկող»,- այս մասին այսօր ԱԺ-ում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին՝ ասաց հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նախկին հանձնաժողովը դրական կողմեր ուներ, նա պատասխանեց. «Իհարկե, ինչպես և ցանկացած մարմին, այն ուներ և դրական,  և բացասական կողմեր, բայց կարծում եմ՝ հիմա մենք պետք է խոսենք ապագայի և ոչ անցյալի մասին»։

Գորգիսյանն արձագանքեց. «Իհարկե,  պետք է խոսենք ապագայի մասին, բայց դրա համար պետք է նաև իմանալ անցյալը։ Հենց դրան է  ուղղված հարցս՝ կա՞ն ինչ-որ դրական ավանդույթներ, որոնք ձեր համար ընդունելի են, որպես շարունակական»։

Ռուբինյանն ասաց, որ առնվազն մեկ դրական ավանդույթ ինքը նշել է, որը պետք է շարունակվի և էլ ավելի խորանա՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ շփումն է արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. «Դա շատ կարևոր է՝ դեսպանների նշանակման հարցը հասկանալի և տրամաբանական լինելու համար»։

Նույն խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հետաքրքրվեց Արցախյան հարցի կարգավորումից՝ հիշեցնելով. «Նիկոլ Փաշինյանը դեռևս անցյալ տարի մայիսին իր ընտրության հաջորդ օրն Արցախում հայտարարեց, որ լիազորված չէ Արցախի անունից բանակցել Ադրբեջանի հետ։ Ֆորմալ առումով Փաշինյանը պահում է իր խոսքը, ցայսօր ոչ մի պաշտոնական հանդիպում չի եղել Ադրբեջանի նախագահի հետ, սակայն մյուս կողմից Հայաստանը շարունակում է արտաքին գործերի նախարարի մակարդակով բանակցել Արցախի անունից։ Այսօր էլ նախատեսվում է նման հանդիպում։ Ի՞նչ եք կարծում՝ Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման մասին»։

Ռուբինյանը պատասխանեց. «Փաշինյանը պահել է իր ասածի տրամաբանությունը։ Իսկ Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ կապված հարցադրումը բազմիցս հնչել է նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից, ուզում եմ ասել, որ այն տպավորությունը, թե Երևանը հրաժարվել է դրանց անդրադարձից, թյուր է, դրանք շարունակում են մնալ օրակարգում։ Մենք առաջնորդվելու ենք ՀՀ շահերով, ժողովրդի որոշումներով»։

Ինչ վերաբերում է արտգործնախարարությունների բանակցային ֆորմատին, նշեց, որ առաջին խնդիրը բուն բանակցությունների շարունակությունը կամ «ռեստարտը» ապահովելն էր։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:03
Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
«Մենք եկել ենք մեր ակցիան խաղաղ իրականացնելու։ Սադրանքի չենք ենթարկվելու»,-կառավարության շենքի հարևանությամբ ընթացող ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօր քաղաքացիների հերթական հավքներն անցկացնելու վերաբերյալ որոշում կընդունի
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով «վարժական հավաքներ» անվան տակ կշարունակի քաղաքացիների հավաքները։ Որոշման նախագծի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կառավարության շենքի մոտ վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններ են բերվել ՈՒՂԻՂ
Կառավարությանշենքի հարակից տարածքում բազմաթիվ ոստիկաններ են բերցել։ Մուտքը հսկում են վահաններով զինված  մի քանի շարք ոստիկաններ։ ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Վերջին օրերի ընթացքում նկատվում է դոլարի փոքր արժևորում, ինչը կանխատեսել էր հաշվի առնելով այն, որ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
ՎԶԵԲ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի և ITFA-ի գործընկերությամբ, Երևանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում և...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կալանավորվել է Արագած Ախոյանը
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն...
Աղբյուր` Panorama.am
10:04
Տիգրան Աբրահամյան. Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
09:56
Մայիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 16-ին ժամը 09:23-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
 Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն». Խիստ հանձնարարական է իջեցվել բոլոր քպականներին
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, իշխանության ներսում, շատ մեղմ ասած, ամեն ինչ այնքան էլ այնպես չէ,...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Կպատկերացնե՞ք, թե որ իրականության մեջ է գտնվում Հայաստանը՝ արդեն 6 տարի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի՝ 10.05.2024 թվականի որոշմամբ՝ թույլ է տրվել «Համաշխարհային առևտրի...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». «Աստծո գործերն անքննելի են». Հովիկ Աբրահամյանը՝ Սրբազան շարժման մասին
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին Հանրապետության հրապարակում, Երևանի փողոցներում և հանրապետության ամբողջ տարածքում Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Փաշինյանը Օպերայի շենք մտավ՝ «դավաճա՛ն հողատու» վանկարկումների ներքո՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ անցկացվում էր Վերակառուցման և զարգացման...
Աղբյուր` Panorama.am
09:15
Մայիսի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանն անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով առաջիկայում գեներալի կոչում ստանալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս ոստիկանական զորքերին պարգևավճար են փոխանցել՝...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «քցելու»
«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին Մոսկվա մեկնելուց ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախագահելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Կատաղի հակաքարոզչությունը չի օգնում. մարդիկ վստահում են Սրբազանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական վերջին բուռն գործընթացներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ավելի փակ ու զգուշավոր է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». «Էռատո» ջոկատի անդամը կասկածվում է
Նա կուսակցության աշխատանքային «չաթից» պատճեններ է տրամադրել իշխանական քարոզիչներին
Աղբյուր` Panorama.am
00:33
Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում. կառավարություն
«Արմենպրես»-ի հարցերին պատասխանել են կառավարությունից
Աղբյուր` Panorama.am
00:23
Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների իններորդ հանդիպումը
Աղբյուր` Panorama.am
23:07
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը, որը վարում են Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը և Նարեկ Սամսոնյանի...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Եդեմ» ռեստորանի աշխատակցուհին անզգուշաբար ընկել է գետը, մթության պատճառով նրա որոնումները դադարեցվել են
Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր անելիքներն կամաց-կամաց այն օրակարգն են տեղափոխվում, որին բոլորդ սպասում եք. Բագրատ Սրբազան
«Վաղը դարձյալ և վերստին որքան հնարավոր է ճանապարհների փակման գործընթացը և դասադուլների ընթացքը շարունակում ենք։ Իսկ մեր անելիքներն...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունների վերազանցելու փաստի առթիվ ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
21:39
Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի»,- Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ակնարկելով Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
21:31
Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ․ ՀՀ ԱԳՆ
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու...
Աղբյուր` Panorama.am
21:21
«Սիսի» Ավինյանն անձեռնմխելի է․ «Թոշակառուների միություն» ՀԿ ղեկավար
«Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության  հիմադիր Վռամ Սարգսյանն անարդարությունների դեմ պայքարում է վաղուց։...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ուկրաինական պատերազմի ֆոնին Վրացական իշխանությունների հավասարակշռությունը որոշ շրջանակների համար ընդունելի չէ. Ջոնի Մելիքյան
Թբիլիսիում շարունակվում են «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ մեկնարկած բողոքի ակցիաները։ Վերջին հանրահավաքին մասնակցեցին նաև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}