Քաղաքական 14:11 17/01/2019 Հայաստան

Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակները մեզ համար ֆունդամենտալ հարցեր են. Մարուքյան

«Կողմ ենք, որ արագ, հնարավորինս շուտ կրճատումներ արվեն՝ ավտոներ, պադավատներ, քարտուղարուհիներ, օգնականներ, ինչ ասես՝ կա։ Բայց մեզ համար ֆունդամենտալ հարցը ոստիկանության, ԱԱԾ-ի և հարկահավաք մարմնի կարգավիճակներն են, և նաև կառուցվածքում չպիտի ստեղծվեն նոր մարմիններ, որոնք կրկին կավելացնեն խորհրդարանական վերահսկողությունից դուրս եղած, բայց գործադիր իշխանություն իրականացնող մարմինների թիվը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հարցին՝ ինչպե՞ս կվերաբերի այն  փաստին, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախկինի նման գտնվեն վարչապետի վերահսկողության ներքո, պատգամավորն ընդգծեց՝ միանշանակ դեմ կլինի, այստեղ երկու կարծիք չկա։

«Եթե այդ մարմինների ղեկավարները դառնան կառավարության կառուցվածքի մաս, նրանք կշարունակեն մնալ վարչապետին ենթակա։ Հիմա արդարադատության  նախարարը, որ նախարար է, նախարարությունն էլ՝ ինստիտուտ, այդ նախարարն ո՞ւմ է ենթարկվում, կարո՞ղ է Արարատ Միրզոյանին է ենթարկվում, վարչապետին է չէ՞ ենթարկվում»,- հարց ուղղեց նա։

Իսկ որքանո՞վ ճիշտ կլինի, եթե ոստիկանությունը վարչապետի ենթակայության ներքո չլինի, իսկ ԱԱԾ-ն լինի, ճշգրտող հարց ուղղեցին լրագրողները։

Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ այստեղ զիջումներ չունեն։

«Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, որը հիմա կալանավորված է սահմանադրական կարգ տապալելու համար, այդ սահմանադրական կարգ տապալելու մեջ է մտնում նաև պետական կառավարման համակարգը ձևախեղելը։ Որ Ռոբերտ Քոչարյանն այդքան լիազորություն է ունեցել, ո՞նց է սկսվել։ Սկսվել է նրանից, որ նա ուժային մարմինները բերել է միայն իր վերահսկողության տակ և քաղաքական կոալիցիաներ ստեղծելուց դրանք չեն քննարկվել, դուրս են մնացել քաղաքացիական և պառլամենտական վերահսկողությունից»,- ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ իրենք կողմ են, որպեսզի վերոնշյալ ուժային կառույցները դառնան նախարարություններ։

Նա հիշեցրեց, որ նախկինում «Ելք» խմբակցությունը նմանօրինակ նախագիծ է ներկայացրել, որը, սակայն, մերժվել էր ՀՀԿ-ի իշխանության կողմից։

Անդրադառնալով գաղտնալսման հայտնի գործին՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ Եվրոպական դատարանում քննող բոլոր գործերի «դիսկերը փաստաբաններն ուղարկում են», և պետք է միայն վատ զարգացումների սպասել՝ ընդհուպ Հայաստանի պարտությանը Եվրոպական դատարանում։

«Այն պատճառով, որ բաց քննություն  չկա՝ ով ում զանգեց և ինչի համար, վաղը-մյուս օրը մեր պետությունը պատասխան է տալու, եթե մենք այստեղ պատշաճ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում այդ հարցերը չբերենք և քննարկման առարկա դարձնենք։ Վարչապետն ասել է, որ օրենքի խախտում չկա, բայց դա պետք է արձանագրել համապատասխան պրոցեդուրաներով, և դրանցից մեկը խորհրդարանական վերահսկողությունն է։ Թող ստեղծվի, օրինակ, քննիչ հանձնաժողով, քննի, ասի՝ խախտում չկա։ Երբ որ քննություն գնա՝ ով է ում զանգել, ինչի համար է զանգել կասեմ՝ ով պետք է պատասխան տա»,- ասաց Մարուքյանը։

ԼՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Ռումինայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի՝ իրեն ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով դիմելու հանգամանքին։ Նա նշեց, որ եթե իր գործընկերոջ՝ Արման Բաբաջանյանի կողմից որոշ դեսպանների մասին երեկվա հայտարարությունն ընկալվել է հաղորդում հանցագործության մասին, ապա թող դիմեն իրավապահ մարմիններին։

«Մենք Սերգեյ Մինասյանի մասին լավ կարծիք ենք ունեցել, բայց նաև այն, ինչ որ հրապարակվել է, մամուլում տեղ գտած նյութեր են եղել։ Պատգամավորը կարող է ունենալ իր ուրույն կարծիքը որևէ  դեսպանի վերաբերյալ։ Հիմա ի՞նչ անենք՝ մեր պատգամավորներին ասենք՝ կարծիք մի՞ ունեցեք»,- ասաց խորհրդարանականը։

Դիտարկմանը, որ իրենց կուսակցության անունը կապվում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ, Մարուքյանը շեշտեց, որ իրենց ուժի հետ որևէ մեկի անունը չի կարող կապվել, իսկ վերջինիս մասին Արման Բաբաջանյանի հայտնած կարծիքն մասնավոր կարծիք է եղել։

«Եթե նա կարծում է, որ Միքայել Մինասյանը լավ դեսպան է եղել, իր կարծիքն է։ Եթե մարդը կարծում է, որ լավ դեսպան է եղել, ի՞նչ ասի։ Կուսակցությունը այս հարցով կարծիք չունի։ Կարծում եք՝ կուսակցությունը պետք է ժողով անի, որոշի, թե Վատիկանում դեսպանը ո՞նց է աշխատել։ Մենք Արման Բաբաջանյանի այդ կարծիքը չենք կիսում, դա մեր պաշտոնական կարծիքը չէ, այդ մարդու մասնավոր կարծիքն է»,- շեշտեց պատգամավորը։

Հարցին՝ ի՞նչ հարաբերություններ ունի Մինասյանի հետ, Մարուքյանը պատասխանեց՝ ոչ մի.
«Մամուլում նյութեր կան, որ մենք միասին ենք սովորել։ Ես սովորել եմ ԱՄՆ Մինեսոտայի համալսարանում, կարող եք կարդալ իր կենսագրությունը, տեսնեք՝ ինքը որտեղ է սովորել։ Դա մեզ ոչ այն ժամանակ, ոչ հիմա, ոչ էլ ապագայում չի անգանգստացնելու։ Նախկին իշխանությունները նախկին իշխանություններ են, մենք հիմա զբաղվելու ենք նոր իշխանություններով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար՝ դիմում ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել  Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրվա ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
20:45
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Կանադայի դեսպաններին
Աղբյուր` Panorama.am
20:32
Սրբազան պայքար. շարժման նոր քայլերգը
Տեղի ունեցավ շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը: «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»  տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։ «Ցավում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
19:36
«Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին». ակցիա՝ Շենգավիթ համայնքում
«Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են շարժմանը
Հայաստանում եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ համայնքից բազմաթիվ եզդիներ միացել են շարժմանը։ «Եղբայրը՝ եղբոր թասիբը...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Կոտայքի մարզի Սոլակ գյուղ։ Այստեղ տեղադրվելու են վրաններ՝ գիշերելու համար։ Առավոտյան կշարունակեն երթը։...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական  աղբյուրները։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
18:38
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Մայիսի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։ ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ներկա լինել ու լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ  է հատկացված։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}