Քաղաքական 13:46 18/01/2019 Հայաստան

Եթե իշխանության հետ չես, ընդդիմություն ես ինքնըստինքյան. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե իր կարծիքով ինչո՞ւ օրերս խորհրդարանում ԼՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների միջև վեճաբանություն տեղի ունեցավ։ 

«Բանավեճ ա, խոսակցություն ա, նորմալ ա, բոլոր ընտանիքներում խոսակցություն լինում ա։ Դուք տեսնում եք, որ օր օրի կարգավորվում ա, իրար հասկանում են, փոխադարձ հարգանքը կա։ Նոր կազմավորված խորհրդարան ա, ամեն ինչ լավ կլինի։ Այսօր մենք երկուսով ընդդիմություն ենք, պետք է լիարժեք հարցերը քննարկենք, որ միասնական հարցեր բարձրացնենք։ Հիմնականը պետք է լինի մեր խոստումները իրականացնել։ Ժողովուրդն 9 ամիս հույսով սպասում է, որ լավ է լինելու»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասել է՝ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, Գագիկ Ծառուկյանը նշեց. «Անվանական որևիցե մեկն այդպիսի բան չի ասել, ամեն մեկն իր տեսակետը կարող է ասել։ ԲՀԿ-ն հեղափոխության աջակից է եղել, պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, հետևողականորեն աջակցելու ենք։ Բայց եթե այսօր ներկայացվել է ծրագիր, որ 100 հազար աշխատատեղ կրճատվելու է, պետք է մեզ պատասխանեն՝ 100 հազար մարդու խնդիրը ո՞նց են կարգավորելու։ Մենք ժողովրդի կողմնակիցն ենք, նոր Հայաստանում ոչ թե գործազրկություն ու արտագաղթ պետք է լինի, այլ ներգաղթ, պետք է աշխատատեղեր բացվեն, աշխատավարձ ու թոշակ բարձրանա»։

Նկատառմանը, թե Միքայել Մինասյանն ասում է՝  ԲՀԿ-ն կից է «Իմ քայլին», նա պատասխանեց. «Ով ինչ ասում ա, իրա համար ա ասում։ Ծառուկյանին հունից չեք կարող հանել։ Մենք կենտրոնամետ ուժ ենք, մենք հազար խնդիր ունենք լուծելու»։

Հարցին՝ խուսափո՞ւմ է «ընդդիմություն բառից», Ծառուկյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ եմ խուսափում։ Եթե իշխանության հետ չես, ընդդիմություն ես ինքնըստինքյան»։

Իսկ ի՞նչն իրեն դրդեց երկու օր առաջ առաջին անգամ մոտենալ ԱԺ ամբիոնին, հետաքրրքվեցին լրագրողները։

«Որևէ մեկը չի կասկածել Ծառուկյանի մտքի կամ ելույթի տեսակետից։ Մենք քննարկել ենք խմբակցությունում՝ ով պետք է ելույթ ունենա, ասել են՝ Դուք ելույթ ունեցեք։ Մեր կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանին ուզեցի ասել, որ մենք ընդհանրապես մեզ շատ ծանր ենք պահել, հարգալից ենք պահել, բանավեճից հետո իր ձեռք սեղմել եմ, ընտրություններից հետո շնորհավորել եմ։ Մենք կռիվ չունենք, առաջ ենք տանելու մեր ծրագիրը։ Մենք որևէ մեկի վրա ցեխ չենք շպրտում, բայց ով փորձի մեզ վիրավորել, պատասխանը ստանալու է»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանի այն դիտարկմանը, որ հինգ տարի հետո իրենք տուն են ուղարկելու ՔՊ-ին և գալու են իշխանության, Ծառուկյանը նշեց՝ դա նման է Կիկոսի մահին, ով գիտի՝ 5 տարի հետո ինչ է լինելու։

Իսկ ինչո՞ւ ուղղակի վայր չի դնում մանդատը և զբաղվում բիզնեսով, չէ՞ որ ինքը հաջողակ բիզնեսմեն է, հարցին էլ Ծառուկյանը պատասխանեց. «Բայց հաջողակ քաղաքական գործիչ չե՞մ։ Պետք է նայել  կատարածին, իմ գործունեությանը, Ծառուկյանը հաջողակ է»։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց՝ ոչ մի կերպ չի վերաբերում։

«Դա քաղաքական հարց չի, որ կուսակցությանը վերաբերի։ Դուք տեսաք, որ կուսակցությունը որևիցե պատասխան չտվեց, միայն Արման Աբովյանը. ինքը Մանուկյանի հետ 3 տարի աշխատել է, եղել է իր օգնականը։ Ոչ մեկը չի փորձել նրան պաշտպանել, երկկողմանի անհասկանալի բան է եղել, կարգավորվել է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ նա նշեց, որ մանրամասների չի տիրապետում, դա Մանուկյանի անձնական հարցն է։ 

Գագիկ Ծառուկյանը նաև տեղեկացրեց, որ արդեն 6 ամիս է՝ իտալական կողմի հետ բանակցություններ են ընթանում. «Իտալիայից պատվիրակություն էր  եկել, նրանք ուզում են ներդրում անել Հայաստանում կամ Վրաստանում։ Ինձ համար շատ կարևոր է, որ մեզ մոտ անեն՝ անունի, տնտեսության, աշխատատեղերի համար։ Ապրիլին իրենց կառավարությունն էլ այստեղ կլինի և բացումը կանենք։ Տնտեսական հեղափոխության քայլերը կատարվում են։ Նրանք ցանկացան այլ ներդրումներ էլ կատարել, և առաջին երեք տարվա գումարները չեն տանելու, բոլորը դնելու են ՀՀ տնտեսության մեջ»։

Երբ լրագրողներից մեկը փորձեց ճշգրտող հարցեր տալ՝ որ ոլորտում է ներդրում կատարվելու, ԲՀԿ առաջնորդը կատակով նշեց. ««Կենտրոն»-ի լուրերը չե՞ք նայում։ Հիմնականում սա կերամիկայի արտադրության համար է։ Արդեն պայմանավորվածություն ունեն՝ նախնական 4 միլիոնի, որ պետք է արտահանեն ԱՄՆ։  Հենց գործարանը պատրաստ լինի, բոլոր պատվիրատուները կգան Հայաստան՝ տեսնելու որակը, տեսքը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:32
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արման Թաթոյան. Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը
«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Մայիսի 17-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:20
Խոշոր հրդեհ է բռնկվել «Շոփինգ Սիթի»-ում
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am
22:23
1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում
Մայիսի 16-ին Կոտայքի մարզում ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի բախվել են «Mercedes» և...
Աղբյուր` Panorama.am
21:31
Խրոնոլոգիա արեք 2018 թվականից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են. Վիտալի Բալասանյան
«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները, բայց գիտենք մեր...
Աղբյուր` Panorama.am
21:09
Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է․ Սուրեն Պետրոսյան
 Սուրեն Պետրոսյանի հայտարարություն է տարածել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}