Ստեփանավանի սոցծառայությունում բացահայտված քրգործի անջատված մասով նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզի սոցիալական աջակցության ոլորտում բացահայտված դեպքերի կապակցությամբ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրան զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համակարգված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել ամբողջական պատկերացում կազմել սոցիալական աջակցության ոլորտում տարիներ շարունակ գործող, իր ծավալով աննախադեպ կոռուպցիոն մեխանիզմի մասին, բացահայտել դրանում ներգրավված իրավասու անձանց ամբողջական շրջանակը, կոռուպցիոն սխեմայում նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը:
«Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Հ.Ս.-ն, նույն գործակալության առաջին կարգի մասնագետներ Ա. Գ/-ն, Խ. Ռ.-ն, Գ.Ա.-ն, մասնագետ Ա.Ք.-ն, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետ Ա.Ղ.-ի և «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու շահադիտական դրդումներով, 2013թ.-ից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում վերջիններիս սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանց անվամբ ապօրինի ձևակերպել են ընտանեկան նպաստներ: Դրանց գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել բովանդակությամբ կեղծ ցուցակներ, ապա ըստ հերթականության՝ փոստատարների և օպերատորների միջոցով անձամբ ստացել և այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձանց անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 550.617.000 ՀՀ դրամ գումարը»,- հայտնում են դատախազությունից։
Գործի մանրամասները՝ դատախազության պաշտոնական կայքում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանավանի քաղաքապետի որդու գույքի նկատմամբ արգելանք է դրվել
- Ստեփանավանի սոցծառայությունում չարաշահումների գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 21 անձ
- Ստեփանավանի քաղաքապետի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- Ստեփանավանի քաղաքապետի որդուն ձերբակալելու որոշում է կայացվել
- Ստեփանավանի սոցծառայության 5 աշխատակիցներ ապօրինի ընտանեկան նպաստներ են ձևակերպել
- Ստեփանավանի սոցծառայության աշխատակիցների հափշտակած ավելի քան 15 մլն դրամի վնասը հատուցվել է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին