Լավրովը կհանդիպի Իրաքի արտգործնախարարի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի իրաքցի գործընկերոջ հետ։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԻԱ «Նովոստիին»։
Ինչպես հաղորդվում է, միջոցառումը տեղի կունենա հունվարի 30-ին։
Լավրովը կայցելի նաև Ալժիր, Մարոկկո և Թունիս։ Այցերը տեղի կունենան հունվարի 23-26-ը։
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով, հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերին։