Խավարման ժամանակ Լուսնի վրա երկնաքար է ընկել
Հունվարի 21-ին խավարման ժամանակ Լուսնի վրա երկնաքար է ընկել: Գազետա.ռու-ի փոխանցմամբ, դա նկատել է Reddit կայքի օգտատերը, որը դիմել է մասնագետներին, որպեսզի նրանք ուսումնասիրեն այս իրադարձությունն ավելի մանրամասն:
Երկնաքերն ընկել է Լուսնի տեսանելի կողմի արևմտյան մասում: Ինչպես պարզվել է, շատերը, որոնք դիտում էին խավարումը, նկատել են անկումը, բայց ոչ բոլորն են հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Ոմանք Լուսնի պատկերի փոփոխությունը համարել են նկարահանման թերության հետևանք:
Փորձագետների կարծիքով, անհանգստության պատճառ չկա: Ամեն տարի Լուսնի շուրջ 10 մետր ավելի տրամագծով մոտ 140 նոր երկնաքարային խառնարաններ են հայտնվում, սակայն առաջին անգամն է, որ երկնաքարը ընկել է խավարման ընթացքում: Մոտ ապագայում աստղագետները նախատեսում են ավելի մանրամասն ուսումնասիրել երկնաքարի անկումը և ստանալ նոր խառնարանի լուսանկաները:
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է