Քաղաքական 12:18 29/01/2019 Հայաստան

Մենք չեք լինի մի կոալիցիայում, ուր առանց մեզ որոշումներ կկայացվեն. Ռուստամյան

Այս անգամ Դաշնակցությունը որոշեց իր ընդհանուր ժողովն անցկացնել Արցախում, ինչը լուրջ խորհուրդ և իմաստ ունի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հ.Յ.Դ. Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ քննարկված հարցերին, հիմնական որոշումներին և կուսակցության առաջիկա գործունեությանը:

Նրա խոսքով՝ այսօր ազգային հիմնական օրակարգային հարցը Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումն է. «Դաշնակցության հանձնառությունն այդ հարցում եղել է միշտ հետևողական։ Մեր ընդհանուր ժողովի ամբողջ ընթացքը փաստեց նաև այն, որ Դաշնակցությունը համաշխարհային իր կառույցով ներկա է Արցախում, կանգնած է նրա կողքին»։

Ռուստամյանը նշեց նաև, որ ընդհանուր ժողովի արդյունքները եկան փարատելու բոլոր այն մտայնությունները, կասկածները, թե իբր Դաշնակցությունը տարբեր շերտեր ունի, թե իբր ղեկավարության ու շարքերի մեջ կան տարաձայնություններ։

«Մեր ընդհանուր ժողովն անցավ մեկ ընդհանուր նպատակի ու գաղափարախոսության շուրջ։ Դաշնակցական ընտանիքը միակամ է և պատրաստ է ստանձնել այս փուլում Հայաստանի և հայության առջև կանգնած մարտահրավերները»,- նշեց նա։

Անդրադառնալով Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքին՝ Հ.Յ.Դ. Բյուրոյի նախագահն ասաց, որ այն կարձանագրի Հայաստանի և Արցախի կապը:

«Սրա հետ կապված մենք կոնկրետ քայլեր ենք արել: Այդ աշխատանքների մեջ ներգրավված ենք եղել, ունենք մեր պատկերացումները՝ ինչպիսին պետք է լինի այդ դաշինքը: Մենք այսօր պետք է հստակ արձանագրենք, որ հարձակումը Արցախի վրա հարձակում է Հայաստանի վրա: Մենք այս մասին խոսել ենք թե ՀՀ վարչապետի, թե Արցախի նախագահի հետ: Գտնում ենք, որ դաշինքի անհրաժեշտությունն այսօր կա, պետք է հստակ ճանապարհային քարտեզ մշակենք և գնանք դաշինքի կնքմանը։ Սա պետք է դառնա մեր համաժողովրդական պահանջը», - նշեց Ռուստամյանը։

Հանդիպմանը ներկա ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն էլ հավելեց. «Համաժողովն անհրաժեշտ գտավ, որ ապրիլյան քառօրյայից հետո և ներկա իրավիճակից ելնելով` մենք պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների` որևէ ժամանակ սկսվելուն: Ռազմաքաղաքական դաշինքն իրավական հարթության վրա է բերում Արցախի անվտանգության հարցում Հայաստանի դերակատարությունը»։

Լրագրողները Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե արտախորհրդարանական իրենց գործունեությունն ինչպե՞ս են իրականացնելու, և առաջիկայում ՀՀԿ-ի հետ համագործակցություն նախատեսու՞մ են։

«Երբ ՀՅԴ-ն մասնակցում էր վերջին ընտրություններին, կուսակցությունը հայտարարեց, որ կլինի ԱԺ-ում, թե ոչ, շարունակելու է իր գործունեությունը։ Մենք ամենակայացած կուսակցությունն ենք, չկա մեկ այլ կուսակցություն, որ ներկա լինի բոլոր այն վայրերում, ուր հայությունն իր ներկայությունն ամրապնդել է: Մեր ուժի աղբյուրը համասփյուռ հայությունն է, և դրա վրա են հիմնված մեր գաղափարները: Մենք բոլոր էտապներն անցել ենք, և եթե մեր ասելիքը հստակ է, ՀՅԴ-ն դեռ անելիք ունի», -  ասաց նա:

Ինչ վերաբերում է համագործակցություններին, Ռուստամյանը նշեց, ՀՅԴ-ն չի լինելու մի կոալիցիայում, ուր իրենց կարծիքը հաշվի չեն առնելու:

«Հայաստանը պետք է զարգանա: Մենք պետք է իմանանք, որ Արցախում և հայ-թուրքական հարաբերություններում չպետք է զիջենք մեր սերունդների շահերը: Ով սա ընդունի, նրա հետ պատրաստ ենք սերտ համագործակցության, ով չի ընդունի, նրա հետ պատրաստ ենք առճակատման: Մենք պետք է ունենանք այնպիսի մոտեցում, որ ազատագրված Արցախը զարգացման ռեսուրս լինի, ոչ թե բեռ։ Բանակը պետք  է լոկոմոտիվ դառնա, բանակը պետք  է դառնա ոչ միայն սպառող: Մենք չեք լինի մի կոալիցիայում, ուր առանց մեզ որոշումներ կկայացվեն», - նշեց Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններին, ՀՅԴ գործիչն ասաց. «Այս ընտրությունները լիարժեք պատկերը չէին կարող տալ ըստ քաղաքական ուժերի իրական գործունեության, քանի որ կար պաթոսի և էյֆորիայի վիճակ։ Այս խորհրդարանը պետք է ամեն ճիգ գործադրի, որ այդ հսկայական վստահությունը վերածվի կոնկրետ գործերի։ Հեղափոխություն ասվածը պետք է ամեն մեկն իր կենցաղում զգա»։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին, Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք, պարոն Փաշինյանի հետ, որևէ խոչընդուտ ու պրոբլեմ չենք տեսնում մեր առջև դրված կարևորագույն ազգային պետական խնդիրները լուծելու առումով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}