Իրավունք 11:27 31/01/2019 Հայաստան

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել  մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ:    

Հունվարի 18-ին Շիրակի մարզի դատախազությունը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանից դիմում է ստացել Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստերի վերաբերյալ:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են. «Ուսումնասիրելով դրանում առկա տվյալները՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ դիմումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ. Խաչատրյանը հաղորդում և բացատրություն է տվել առ այն, որ իր կողմից պետական մարմինների տրամադրած բազային տվալների հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ 1988թ. երկրաշարժից հետո, որպես անօթևան քաղաքացիներ հաշվառված բնակիչներին բնակարանների բաշխման ժամանակ թույլ են տրվել ենթադրյալ չարաշահումներ: Մասնավորապես՝ մեկ փլված բնակարանի դիմաց տարբեր ընտանիքների տրամադրվել  են մի քանի բնակարաններ: Բացի այդ՝ իրականում բնակարաններ տրամադրված քաղաքացիների ժամանակավոր կացարանները՝ տնակները, բնակարանների տրամադրումից հետո չեն ապամոնտաժվել, սակայն պաշտոնատար անձանց կողմից 2011 և 2013 թվականներին կազմվել են տարածքների ազատման վերաբերյալ կեղծ ակտեր, համաձայն որոնց՝ այդ տնակներն, իբր ապամոնտաժված են:

Տվյալներ են ստացվել, որ Գյումրու Շիրակացի փողոցում գտնվող մի քանի շենքերի տարբեր հասցեների փլուզված մի քանի բնակարաններում հաշվառված են եղել թվով 5-6-ական քաղաքացիներ, ինչի արդյունքում, 1990-92թթ. ընկած ժամանակահատվածում, նույն այդ հասցեների բնակարանների դիմաց Գյումրի քաղաքում ստացել են տարբեր հասցեների բնակարաններ: Բնակիչներից մեկը տված բացատրությամբ հայտնել է, որ մինչև 1988 թվականի երկրաշարժը ընտանիքի հետ համատեղ բնակվել է Լենինականի Շիրակացի 1-ին շենքի բնակարաներից մեկումում, որտեղ հաշվառված են եղել միայն ինքն ու ընտանիքի անդամները: Իսկ իր փլուզված բնակարանի հասցեով բնակարաններ ստացած այլ քաղաքացիներին չի ճանաչում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ համապատասխան տարածներում առկա են եղել այն տնակները, որոնք, ըստ համապատասխան հանձնաժողովների կողմից կազմված՝ տարածքների ազատման և տնակների ապամոնտաժման վերաբերյալ կեղծ ակտերի, պետք է  ապամոնտաժված լինեին:
Վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժնի պաշտոնատար անձը, հանդիսանալով տնակներից մեկի տարածքի ազատման և ապամոնտաժման հանձնաժողովի նախագահը, ստորագրել է տնակի տարածքի ազատման և ապամոնտաժման ակտի տակ՝  առանց իբրև հանձնաժողովի նախագահ, հիշյալ տնակի տեղակայման վայր այցելելու և բավարարվելով հանձնաժողովի մյուս անդամների բանավոր հայտարարություններով և ներկայացված լուսանկարով:

Հարկ է նկատել, որ վերջինս, ինչպես նաև Հանձնաժողովների կազմում ընդգրկված և գործընթացին մասնակցած՝ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձ բացատրություններով առարկել են, որ իրենց նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժվի՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու կամ համաներման ակտի կիրառման հիմքերով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ և  անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից դեպքի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի  308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:05
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել  Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:11
Որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. ՔՊ-ական պատգամավոր
«Այն գործընթացը, որն իրակացվում է  մեր երկրում  վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է», -ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Միրզոյան. Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}