Միջխորհրդարանական հարաբերությունները երկկողմ օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում. Փաշինյան
«Հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի, և միջխորհրդարանական հարաբերությունները երկկողմ օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեկ երեկոյան ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ աշխատանքային ընթրիք-հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այս համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է գերմանացի խորհրդարանականների հետ ակտիվ շփումները։
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հեղափոխությունը եկավ հաստատելու մեր ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ազատությունների ապահովմանը: Սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որը վերահաստատվեց 2018 թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներով: Ամեն բան անելու ենք, որ ամրապնդենք ժողովրդավարական ինստիտուտները»:
Հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական համագործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, Հայաստան–Եվրամիություն գործընկերությանը, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ի օժանդակությունը կարող է արագացնել և ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները. Փաշինյան
- Վարչապետը և Քյոլնի քաղաքապետը քննարկել են ՏՏ և մշակույթի ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
- Հայաստանի հիմնական հարստությունն իր շնորհալի ու տաղանդաշատ քաղաքացիներն են. Վարչապետ
- Վարչապետը Գերմանիայում կհանդիպի Մերկելին