ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին՝ եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ։
ԱԺ նախագահի աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.
«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին:
Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ և վերջինիս կորուստը մեծ ցավ է նաև եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար:
Խորին ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի և աշխարհի եզդիներին, Միրի ընտանիքին և կիսում կորստի ծանր վիշտը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին