Փետրվարի 4-ին կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակը կուղարկվի ԱԺ հանձնաժողովներին
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է անցկացրել, որին ներկա են եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մարզպետները։
Քննարկումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկմանը վարչապետը Դավոսի հետ կապված տեղեկություններ է ներկայացրել, ինչպես նաև քննարկել են, թե կառավարության ծրագիրը երբ պետք է ներկայացվի հանձնաժողովներին։
«Երկուշաբթի օրը կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակը կներկայացվի հանձնաժողովներին»,- ասաց պատգամավորը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու էին քննարկմանը ներկա նաև մարզպետները, Աղազարյանը պատասխանեց, նրանք ներկա էին ոչ որպես միայն մարզպետներ, այլև «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամներ։
Լրագրողների դիտարկմանը, թե ստացվում է, որ դա ոչ թե խմբակցության, այլ կուսակցության նիստ է եղել, նա բացասական պատասխանեց. «ԱԺ ցանկացած խմբակցություն իրավասու է հրավիրել իր նիստերին ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին