Հայաստանի և Ղազախստանի փոխհարաբերությունները պետք է զերծ պահել բացասական ազդեցությունից. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում միջխորհրդարանական հարաբերություններն երկու երկրների միջև կարձանագրեն նոր որակ և արդյունավետություն:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այս համատեքստում երկու կողմերը կարևորել են միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացումը, ընդգծել կառուցողական մոտեցումները և կոնկրետ քայլերը՝ ուղղված երկու պետությունների խորհրդարանների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը:
Զրույցի ընթացքում հանձնաժողովի նախագահը և դեսպան Ուրազաևն անդրադարձել են ՀԱՊԿ-ի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ համագործակցությանը, կարևորել հավասարակշռված դիրքորոշումը երկկողմ և բազմակողմ նշանակության խնդիրների շուրջ:
Անդրադառնալով երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման շրջանակին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ պետք է անել հնարավորը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ միջազգային հարթակներում Հայաստանի և Ղազախստանի դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգն այլ պետությունների հետ հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցությունից զերծ պահելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին