Նինոծմինդայում անձեռոցիկ են արտադրում
Ջավախքի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում բացվել է անձեռոցիկի արտադրամաս, գյուղական համայնքների զարգացման «Թրփանջյան» հիմնադրամի աջակցությամբ։ Jnews-ը գրում է, որ արտադրամասը բացվել է անհատ ձեռնարկատեր «ԿՆՆ»-ի կողմից և անվանակոչվել «Ընտանեկան»: Արտադրական աշխատանքը կատարվում է ամբողջ ընտանիքի և երկու աշխատակցի կողմից:
Արտադրամասում կա երկու հաստոց, մեկը նախատեսված է անձեռոցիկի, իսկ երկրորդը զուգարանի թղթի արտադրության համար: Զուգարանի թղթի հաստոցը դեռևս չի աշխատում: Առայժմ արտադում են միայն մեկ տեսակի անձեռոցիկ: Արտադրանքը փաթեթավորվում և վաճառվում է Նինոծմինդայի և Ախալքալաքի խանութներում: Նինոծմինդայի մունիցիպալիտեում թղթե անձեռոցիկների առաջին արտադրությունն է:
«Բիզնեսի ստեղծման գաղափարը պատկանում է իմ ամուսնուն և նրա եղբորը: Նրանք կարծում էին, որ այս բիզնեսը ապագա ունի, և խնդրեցին մասնակցել այս ծրագրին: Ես մասնակցել եմ և շահել բիզնես ծրագիր», -նշել է արտադրության տնօրեն Նաիրա Հովհաննիսյանը:
«Թրփանջյան» բիզնես-ծրագիրը 2009 թ.-ից սկսած գործում է Նինոծմինդայի շրջանում: Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել սեփական բիզնեսը Նինոծմինդայի և Ախալքալաքի բնակիչներին, ապահովում է ցածր տոկոսադրույքով վարկ:
«Երկրորդ մեքենան կաշխատի առաջիկա ամսվա սկզբին կամ վերջում: Քանի որ բիզնեսը վերջերս ենք սկսել, մենք արտադրում ենք միայն մեկ տեսակի անձեռոցիկ: Հետագայում ցանկանում ենք ընդլայնել եւ արտադրել մի քանի տեսակի անձեռոցիկներ»,- ասել է Նաիրա Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին