Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահին
Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կարևորելով Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան` ի շահ երկու ժողովուրդների:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ