Իրավունք 15:32 19/02/2019 Հայաստան

Համաներմամբ ազատ արձակվածներից 6-ը կալանավորվել է, 7-ը հետախուզվում է

Համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը հունվարի 21-ի դրությամբ 589 է։ Նրանցից 30-ը հասցրել են նոր հանցագործություններ կատարել։

Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից մանրամասնեցին, որ  համաներման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2018թ. նոյեմբերի 6-ից մինչև 2019թ. փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում համաներմամբ ազատ արձակված անձանցից 30-ը կրկին կատարել են 53 հանցագործություն։

«Ընդ որում, 37-ը կատարել են  գողության (որից 12-ը՝ բնակարանային), 2-ական դեպք է եղել ծեծի, մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու՝ առանց հափշտակելու նպատակի, սառը զենք պահելու, ավազակության և մեկական դեպքեր՝ խուլիգանության, գույքի դիտավորյալ վնասման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման, սպանության սպառնալիքի, ճանապարհատրանսպորտային պատահարի և դրամանենգության»,-հայտնեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից։

Հանցագործություններ կատարած անձանցից 15-ը ստորագրությամբ բաց են թողնվել, 6-ը՝ կալանավորվել, 1-ը՝ ձերբակալվել, 1-ը՝ ՃՏՊ-ի հետևանքով մահացել է, իսկ 7-ի հայտանաբերման ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ:

Համաներմամբ ազատ արձակվածների կողմից կատարված նոր հանցագործության առավել շատ դեպքեր արձանագրվել են Երևան քաղաքի Կենտրոն (12 դեպք), Քանաքեռ-Զեյթուն (6 դեպք), Շենգավիթ (5 դեպք) վարչական շրջաններում,  այնուհետև Շիրակի մարզի Գյումրի քաղաքում (6 դեպք), Լոռու մարզի Ստեփանավան և Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում (4-ական դեպք):

«Մնացած բնակավայրերում արձանագրվել են առավել քիչ դեպքեր, իսկ Երևան քաղաքի Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում նման դեպքեր ընդհանրապես չեն արձանագրվել»,-մանրամասնեցին ոստիկանությունից։

Համաներմամբ ազատ արձակված անձանց կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխարգելելու նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից տրվել են մի շարք հրաման-ցուցումներ:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Հայաստանում գողությունների թիվը զգալիորեն ավելացել է։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2019թ. հունվարի 25-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է գողության 2717 դեպ, այն դեպքում, երբ  2017թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ու  2018թ. հունվարի 25-ի դրությամբ գրանցվել է 1959 գողություն։   Ոստիկանությունում հակված են կարծելու, որ թվի աճը պայմանավորված է հաշվառումից չթաքցնելու գործելաոճով։

«Վերը նշված հանցագործությունների դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և վերջիններս չեն խուսափում դիմել ոստիկանություն, գրեթե իսպառ բացակայում է հաղորդումները հաշվառումից թաքցնելու գործելաոճը, ինչպես նաև հանցավորության վրա ազդող դետերմինացիոն համակարգի` սոցիալական, տնտեսական, հոգևոր-բարոյական և այլ գործոններով:

ՀՀ ոստիկանությունը, սեփականության դեմ ուղղված հանցագործություների աճով պայմանավորված, 2019թ. իրականացվելիք աշխատանքներում դրանց դեմ պայքարը դիտել է որպես առաջնային թիրախ և ներկայումս մշակվում է այդ աշխատանքների բարելավմանն ուղղված համալիր ծրագիր»,-ասացին ոստիկանությունից՝ ավելացնելով, որ  քննարկումներին ներգրավվելու են շահագրգիռ գերատեսչություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:05
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել  Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:11
Որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. ՔՊ-ական պատգամավոր
«Այն գործընթացը, որն իրակացվում է  մեր երկրում  վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է», -ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Միրզոյան. Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}