Ռուբինյանը և Կոպիրկինը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը` հարաբերություններում թափանցիկության և փոխըմբռնման պահպանման հարցում:
Այս համատեքստում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված խորհրդարանական փոխգործակցության առկա ձևաչափերին և նշել երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների արդյունավետ համագործակցության խթանման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման կարևորությունը:
Քննարկվել են նաև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր, կարևորվել է պարբերաբար համատեղ նիստեր անցկացնելը:
Կողմերը զրուցել են նաև ընդհանուր հարթակ հանդիսացող ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին