Կարլ Լագերֆելդի կատուն ժառանգելու է դիզայների կարողության կեսը
Ֆրանսիական Chanel նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդի սիրելի կատուն կժառանգի գերմանացի դիզայների ժառանգության կեսը։ Այս մասին գրում է kp.ru կայքը։
Շուպետ անունով կատուն 2011-ից նրա մոտ է։ Դրանից հետո կենդանին նկարահանվել է գովազդային տարբեր արշավներում, նաև դիզայները իր սիրելի կատվին գիրք է նվիրել, նրա պատվին մշակել է մի քանի աքսեսուարներ։ Կատուն ունի Ինստագրամում սեփական էջը, 178 հազար մարդ հետևում է նրան։ 2014-ին Լագերֆելդը հայտնել էր, որր գովազդային պայմանագրերի շնորհիվ կատուն մեկ տարում «վաստակել» էր շուրջ երեք միլիոն դոլար։
«Եթե ինձ հետ որևէ բան տեղի ունենա, այն մարդը, որը հոգ կտանի նրա մասին, ոչ մի բանի կարիք չի ունենա»,- 2015-ին ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել էր Լագերֆելդը։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ դիզայները մահացել է փետրվարի 19-ին 85 տարեկան հասակում: Կարլ Լագերֆելդը 1983 թվականից եղել է Chanel նորաձևության տան գեղարվեստական ղեկավարը։ Նա ստեղծել է և իր սեփական ապրանքանիշը՝ Karl Lagerfeld-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին