Ավստրիայում 115 տարվա «ամուսնությունից» հետո կրիաները բաժանվել են
Ավստրիայի կենդանաբանական այգու աշխատակիցները վշտացած են, որ իրենց կենդանիները՝ կրիաներ Բիբին և Փոլդին, որոնք ծնվել են 19-րդ դարի վերջին (մոտավորապես 1897 թվականին) և գրեթե 115 տարի ապրում են միասին որպես զույգ, հանկարծ սկսել են վիճել։ Վեստի.ռու-ն, հղում անելով MNN –ին, գրում է, որ «կին» Բիբին նույնիսկ ագրեսիայի պահին կծել է իր «ամուսին» Փոլդիին։
Արդյունքում 120-ամյա կրիաներին առանձնացրել են, նրանք ապրում են տարբեր տնակներում, նրանց համար երկու առաձին լոգարաններ են արել։ Կենդանաբանական այգու խորամանկ աշխատակիցները, որոնք հույս ունեն, որ կրիաների ընտանիքը հնարավոր կլինի վերականգնել, տնակներին փոքրիկ պատուհան են բացել, որպեսզի Բիբին ու Փոլդին կարողանան հեռվից տեսնել իրար։ Նրանք դեռևս ցանկալի արդյունքի չեն հասել, բայց հույսները չեն կորցնում, որ զույգը կրկին միասին կլինի։
Աշխատակիցների խոսքով, այնպիսի զգացողություն է, որ նրանք հոգնել են իրարից և ուղղակի չեն կարող միմյանց տեսնել։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց