Յոլա գնալու տրամաբանությամբ ընդամենը սպառում ենք ունեցած ռեսուրսները. Փաշինյան
«Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն, և սրա համար անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ և գտնել հնարավորություններ, որ ոլորտի ֆինանսավորումը էական մեծանա»,- այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ռազմաարդյունաբերության զարգացումը պետք է իրականացվի գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի հստակ աշխատող մեխանիզմի միջոցովը. «Այս համատեքստում ենք դիտարկում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որ մենք կարողանանք ոլորտում հասնել լուրջ փոփոխությունների։ Կարևոր է հատկապես գիտական պոտենցիալի հետ համագործակցությունը»։
Փաշինյանի կարծիքով՝ այսօր ՀՀ-ն որոշակի կարողություններ ունի, բայց դրանց ծավալը, թողութնակությունը գոհացուցիչ ու բավարար չէ։
«Այն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր կա մեր տարածաշրջանում մեզ թույլ չի տալիս յոլա գնալու տրամաբանությամբ ապրել, քանի որ յոլա գնալու այդ տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այն ռեսուրսները, որոնք մենք ունենք։ Պետք է մտածենք մեր ռեսուրսների զարգացման մասին։ Այո, մենք պետք է գնանք ոչ պոպուլյար, կամային լուծումների, որ համոզվենք, որ մեր պետական համակարգում պարապ օղակ չկա», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան