Քաղաքական 16:13 05/03/2019 Հայաստան

Զոհրաբ Մնացականյան. Չենք կարող մեզ թույլ տալ հակասություններ մի տարածաշրջանում, որն արդեն դրա պակասը չունի

Դիվանագետի օրվա առիթվ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։

Հարց. Շնորհակալություն, պարո՛ն նախարար, որ ընդառաջեցիք մեր հրավերին և մեզ հյուրընկալեցիք արտգործնախարարությունում: Շնորհավորում ենք Ձեզ մարտի 2-ի` հայ դիվանագետի օրվա կապակցությամբ: Եվ առաջին հարցս այսպես ձևակերպեմ․ մենք վերջին 28 տարվա դիվանագիտական պատմություն չունեցող ազգ ենք և պետություն, էլ չասած՝ վերջին 100 տարիների կտրվածքով, 3 հանրապետություններ և Առաջին հանրապետությունից սկսած մեր դիվանագիտական պատմությունը գնալով հարստացել, հասել է մինչև մեր օրեր: Այսօր մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ գլոբալացվող, արագ փոփոխվող աշխարհում: Հայ դիվանագետը ինչպե՞ս է կարողանում հասցնել համընթաց քայլել այդ մարտահրավերներին և ինչպե՞ս առանձնացնել ռիսկերը, ճիշտ հաշվարկել և հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել:

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ: Բարի գալուստ արտաքին գործերի նախարարություն: Շնորհակալ եմ Ձեր բարեմաղթանքների համար: Սա նաև առիթ է, որպեսզի ես շնորհավորեմ իմ բոլոր գործընկերներին, արտաքին գործերի նախարարությունում աշխատող հարյուրավոր դիվանագետներին, որոնք այստեղ՝ Երևանում են կամ մեր դիվանագիտական առաքելություններում են աշխարհի տարբեր կետերում: Շատ ճիշտ եք ասում, 28 տարվա անկախության մեր պատմության մեջ արտաքին գործերի նախարարությունն այն ինստիտուտներից է, որը ձևավորվում և զարգանում է սուվերենության պայմաններում: Մենք ունենք բավական երկար պատմություն, մենք ունենք, ի դեպ, բավական հետաքրքիր կայք, որը տալիս է դիվանագիտության պատմությունը, և ես իսկապես քաջալերում եմ, որ մարդիկ այցելեն և տեսնեն, թե ինչպես է եղել Առաջին հանրապետության ժամանակ, ինչ շրջան է եղել Երկրորդ հանրապետության ժամանակ, երբ, բնական է, շատ ավելի նվազ է եղել արտաքին գերատեսչության գործառույթը, որովհետև մենք եղել ենք ավելի մեծ պետության մաս կենտրոնացված արտաքին քաղաքականություն իրականացնելու առումով, և վերջապես արդեն Երրորդ հանրապետության ձևավորումից հետո, անկախության հռչակումից հետո այն գերատեսչություններից մեկը, որը զարգանում է սուվերենության պայմաններում դա արտաքին գերատեսչությունն է:

Մարտի 2-ը մենք նշում ենք այն առումով, որ այդ օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ լիիրավ անդամ: Այսինքն այդ պահից էր, երբ մենք, դարձանք լիիրավ անդամ, սուվերեն պետություն: Այն ժամանակ ավելի քիչ էին անդամ պետությունները, քան այսօր, երբ մենք դարձանք այդ հավասար սուվերեն պետությունը. մեկ պետություն, մեկ ձայն իրավունքով դարձանք միջազգային հարաբերությունների մասնակից:

Եվ սկսեցինք շատ յուրահատուկ պայմաններում․ գիտեք՝ շատ փոքր նախարարությունով, առանց մեծ կարողությունների, առանց կուտակված փորձի սկսեցինք ոչ միայն իրականացնել արտաքին քաղաքականություն, այլ դրան զուգահեռ նաև զարգացնել կարողություններ: Եվ այդ առումով, գիտեք, այսօր կան դիվանագետներ, որոնք հիշում են այս ամբողջ ընթացքը, և կան դիվանագետներ, որոնք նոր են սկսել, բայց ամենահետաքրքիրն այն է, որ եթե համեմատենք, ապա նախկինում մենք ինքներս պետք է գործեինք և զուգահեռ սովորեինք: Այսօր արդեն ձևավորվել է ինստիտուցիոնալ հիշողություն: Եվ ինձ համար՝ որպես նախարար, և նաև նախարարության համար ամենակարևոր խնդիրն այս ծառայության մասնագիտական կարողությունները, պրոֆեսիոնալիզմը խորացնելն ու ամրապնդելն է, որովհետև սա դիվանագիտական ծառայություն է, սա աշխատանք է, որը պահանջում է հմտություններ, գիտելիքներ, կարողություն, ինստիտուցիոնալ ուժ: Ես չեմ կարող ընդունել, որ որպես մասնագիտական աշխատանք՝ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը տարբերվի որևէ այլ մասնագիտական աշխատանքի նկատմամբ վերաբերմունքից: Եղել է առիթ, երբ ասել եմ. «Դուք ինձ չէիք վստահի, եթե մի օր տեսնեիք բժշկի աթոռին»:

Հարց. Պարո՛ն նախարար, բայց նախկինում նշանակվում էին մարդիկ, որոնք դիվանագիտության հետ կապ չունեին: Հիմա այդ տրամաբանությունը փոխվե՞լ է: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու՞ են միայն մարդիկ, որոնք դիվանագետներ են: Այստեղ նշանակումների և, ընդհանրապես, վարվող  արտաքին քաղաքականության առումով փոփոխություն կա՞:

Զոհրաբ Մնացականյան. Եթե դուք գնահատեք բոլոր նշանակումներով, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում, կտեսնեք, որ ուշադրությունը կամ շեշտավորումն ամբողջությամբ տրված է մասնագետներին և մասնագետների նշանակմանը, պրոֆեսիոնալ կարիերայով անցած դիվանագետներին, որոնք հասունացել են և կարող են այդ գործառույթը կատարել արդեն դեսպանի մակարդակով: Մենք այդ կարողությունն ունենք, և վստահ եմ, որ էլ ավելի ցույց կտանք աշխատանքի որակը, երբ շեշտադրվում են մասնագիտական կարողությունները, պրոֆեսիոնալիզմը: Սա մեր ընդհանուր բարեփոխումների կարևոր նպատակներից մեկն է: Մենք տարբեր նպատակներ ունենք. այսօր նախարարությունը շատ կանոնավոր և նպատակաուղղված բարեփոխումների գործընթաց է անցնում: Նորից եմ կրկնում՝ 27 տարվա ընթացքում մենք ձևավորել ենք շատ ամուր ինստիտուտ, որևէ դեպքում չընկալեք, որ մենք ամենը ժխտում ենք կամ չենք ժխտում՝ մի նոր բան կառուցելու համար, ոչ՛, մեր կառուցած ուժի հիման վրա մենք է՛լ ավելի խորացնում ենք մասնագիտական կարողությունները նախարարության և դիվանագիտական ծառայության:

Հարց. Անցած տարիների ընթացքում, համենայնդեպս, մեր պետության իսկ ստեղծման օրվանից, նույնիսկ կարելի է ասել՝ անկախության հռչակման օրվանից, Հռչակագրի ընդունման պահից մեր արտաքին քաղաքականությունը գերին է մեր անվտանգային միջավայրի: Վերջին 28 տարիների ընթացքում մեր անվտանգային միջավայրը չի փոխվում, ուստի և մեր արտաքին քաղաքականությունը համապատասխանեցվում է այս միջավայրի թելադրած պայմաններին: Այսօր ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը:

Զոհրաբ Մնացականյան. Ժողովրդավարական պետության մեջ մանդատ ստացած իշխանությունը, կառավարությունը, և ես այսօր պատիվ ունեմ քաղաքական այդ պատասխանատվությունը կիսելու որպես կառավարության անդամ։ Կառավարությունն ունի ընտրությունների արդյունքում տրված մանդատը, կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը և արտաքին ոլորտն ամբողջովին արտահայտված է այդ ծրագրի մեջ, որն էլ և ուղեցույց է դիվանագիտական ծառայության համար՝ օգտագործելու ամբողջ գործիքակազմը կառավարության ծրագիրն իրականացնելու համար: Տրամաբանությունը շատ պարզ է:

Այսօրվա մեր հիմնական ուղեցույցը կառավարության ծրագիրն է, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից և որը կառուցված է այնպես, որ իր համապարփակությամբ արտահայտում է մեր բոլոր գերակայությունները: Առաջինը, որ հիմքում դրված է մեկ կարևորագույն խնդիր՝ Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունը, Հայաստանի հայաստանամետ, հայամետ քաղաքականության իրականացումը: Մեր ծրագիրը բավական ընդարձակ է և մեծ է: Արտաքին քաղաքականությունն ուղղված է նրան, որպեսզի համապարփակ և համակարգված ձևով ծառայեցնեն միջազգային հարաբերությունները, համագործակցությունը և մնացած այլ միջազգային հարաբերություններում գործող ձևաչափերը և ներգրավվածությունը մեր ազգային նպատակներին և մեր կառավարության ծրագրի իրականացմանը: Թե ինչպես ենք մենք կարողանալու համադրել մեր բոլոր գործողություններն այդ հիմնական գերակա խնդիրն իրականացնելու համար՝ հայանպաստ, հայամետ, հայաստանամետ, հայաստանակենտրոն քաղաքականությանը իրականացնելու համար:

Հարց․ Պարո՛ն նախարար, վերադառնալով մեր քաղաքական առաջնահերթությանը՝ անվտանգային հարցերի ապահովումը, գաղտնիք չէ, որ գլխավոր անվտանգային խնդիրը Ղարաբաղի հարցն է ու այստեղ վերջին շրջանում արված հայտարարությունները, որ մինչև Արցախը չդառնա բանակցային կողմ բանակցություններ որպես այդպիսին չեն լինի, ինչպես հայտարարեց վարչապետը Իրան իր այցի ժամանակ։ Չկա՞ այստեղ մտավախություն, որ սա կդիտարկվի որպես նոր նախապայման Հայաստանի կողմից, ինչը կձախողի Մինսկի խմբի համանախագահության ջանքերը Ղարաբաղի հարցում, ինչը և Ադրբեջանն է երկար տարիներ ցանկանում։

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, վարչապետը բավական հստակ ձևակերպել է այն մոտեցումը, որը վերաբերում է Արցախի առնչությանն իրեն վերաբերվող բանակցություններին։ Նաև շատ հստակ բացատրել է, թե ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության վարչապետի մանդատը, ու՞մ կողմից է տրված այդ մանդատը և ինչպե՞ս կարող է վարչապետը իրականացնել այդ մանդատը։ Մանդատը ՀՀ վարչապետին տրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, և ինքն այդ մասով իրականացնելու է իր գործառույթը։ Ամենակարևորը, որ որևէ դեպքում Հայաստանը չի հրաժարվել իր պարտավորությունից՝ որպես բանակցող կողմ։ Մենք միշտ պնդել ենք և ընդգծել ենք, որ Հայաստանը եղել և մնում է հիմնական երաշխավորողն Արցախի անվտանգության, որովհետև որևէ այլ բան այս աշխարհում չկա։ Այն ինչ որ այսօր ունենք, մեր ձեռքերով կառուցած անվտանգության համակարգն է։ Որևէ այլ համակարգ, այլ մեխանիզմ չկա։ Եվ միշտ շեշտադրում ենք և նորից ուզում եմ հստակ շեշտադրել. մեր հարցը վերաբերում է շատ կոնկրետ անվտանգությանը, շատ կոնկրետ ֆիզիկական անվտանգությանը։ Չկա վերադարձ անցյալին, չի կարող լինել վերադարձ անցյալին։ Երբ որ մենք խոսում ենք ստատուսի մասին, սա ենք ասում, որ չկա վերադարձ անցյալին, որովհետև անվտանգությունը գերակա է։ Չի լինելու իրավիճակ, երբ որ մենք նորից վտանգի տակ դնենք մեր հայրենակիցների՝ Արցախի ժողովրդի կյանքը, ֆիզիկական կյանքը։

Մենք բացատրել ենք սա բազմաթիվ անգամ: 1994 թվականին ստեղծվել, ձևավորվել է համակարգ, որը նպաստում է մեկ բանի, որն ապահովում է մեկ բան՝ ֆիզիկական անվտանգություն։ Եվ ստատուսի մեր պնդումը բխում է դրանից։ Չի կարող լինել վերադարձ անցյալին, որովհետև չի կարող լինել որևէ իրավիճակ, որտեղ մենք վնասենք այդ անվտանգության համակարգը։ Չի լինի։ Սա մենք ասել ենք  բազմաթիվ անգամ։

Մենք մեր մասով մնում ենք վճռական, և մնում ենք ներգրավված և որևէ կերպ մենք չենք փորձում ձևականացնել՝ փորձում ենք բարդացնել կամ ուղղել պարտավորություններն այլ ուղղությամբ։ Մենք մեր պարտավորությունների տերն ենք և բանակցում ենք մեր մասով։ Բայց եթե մենք արդյունքին ուղղված բանակցություններ պետք է վարենք, պետք է գիտակցենք և հաշվի առնենք այն, ինչ որ իրողություն է. Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից։

Հարց. Հակադարձումն այնպիսին է, որ նախորդ երկու իշխանությունները ևս չունեին, բայց փաստ է, որ նրանք բանակցել են:

Զոհրաբ Մնացականյան. Ես կսահմանափակվեմ մեկ բանով, որովհետև բոլոր այդ հակադարձողների տեսակետները հաշվի չեն առնում այն, ինչը այսօր իրողություն է. ՀՀ վարչապետը ընտրությունների միջոցով ստացել է մանդատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից: Ինքը կարող է խոսել Տավուշի մարզի քաղաքացիների անունից մինչև Սյունիքի:

Հարց. Պարոն նախարար, խոսում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին, մի քանի հանդիպում եք ունեցել ձեր ադրբեջանցի պաշտոնակցի հետ, ինչ նշանակվել եք նախարարի պաշտոնում: Մինսկի խմբի համանախագահներ եռյակն է գնում-գալիս անընդհատ: Բանակցությունների սեղանին նորություն կա՞:

Զոհրաբ Մնացականյան. Բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում, որովհետև նորից մենք առիթ ունեցել ենք բազմիցս բացատրելու, արտահայտելու, որ մայիսից ի վեր մենք որևէ պահ չենք հապաղել, չենք հետաձգել խաղաղ գործընթացը: Արդեն անմիջապես մայիսից հետո` հունիս ամսին, մենք ունեցանք առաջին շփումները համանախագահների հետ (նոր կառավարությունը): Հունիսին եղավ առաջին հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով: Հուլիսին չկայացավ հանդիպում բրյուսելյան համաժողովի շրջանակներում: Սեպտեմբերին եղավ երկրորդ հանդիպումն արտգործնախարարների: Սեպտեմբերին եղավ շատ հստակ արդյունքով շփում վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Եղավ հանդիպում հետագայում նաև Սանկտ Պետերբուրգ, հետո հունվարին եղավ հանդիպում արտգործնախարարների նորից, և (վարչապետի ու Ադրբեջանի նախագահի) շփումը Դավոսում: Սա նպատակ է ունեցել մեզ համար հստակ ներգրավվելու գործընթացի մեջ և հստակեցնելու այն մոտեցումները, որ այս Կառավարությունն ունի խաղաղ գործընթացի համար: Սա է եղել տրամաբանությունը մինչև հիմա և շարունակում է մնալ, որովհետև մենք նպատակաուղղված աշխատելու ենք բացարձակապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Խաղաղությանն այլընտրանքը պետք է բացառել: Դա, նորից եմ կրկնում, չի նշանակում, որ բացակայում է վճռականություն հայկական որևէ կողմից: Բայց մենք նպատակաուղղված աշխատելու ենք խաղաղ կարգավորման ուղությամբ:

Հարց. Արցախի արտգործնախարարության ձեր գործընկերները…

Զոհրաբ Մնացականյան. Այո՛, շատ շնորհակալ եմ, որ բերեցիք այդ հարցը, որովհետև մենք շատ հստակ պահպանում ենք այդ ձևաչափը, երբ Արցախի ղեկավարությունն ամբողջովին տալիս է մեզ այն անհրաժեշտ ուղորդումը կամ նշանները, որոնք մեզ անհրաժեշտ է հաշվի առնել մեր մասով՝ որպես բանակցող կողմ:

Հարց. Սա արտաքին քաղաքականության անվտանգային բաղադրիչի առումով, բայց ոչ պակաս կարևոր է նաև տնտեսական բաղադրիչը: Այս առումով, պարոն նախարար, ո՞րոնք են մեզ համար տնտեսական առումով առաջնահերթությունները Հայաստանը զարգացնելու և արտաքին կապերը օգտագործելու՝ հաշվի առնելով նաև վերջին զարգացումները` հյուսիս-հարավ մայրուղում Իրանի մասնակցության ցանկությունը, ինչպես նաև մեր գազին այլընտրանք ունենալու հնարավորությունը, Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու նաև իրանական գազի համար:

Զոհրաբ Մնացականյան. Սա նույնպես մեր հիմնական գերակա առաջնահերթություններից մեկն է մեր արտաքին քաղաքականության մեջ: Դուք տնտեսական մասը նշեցիք. ոչ ավելի քիչ պակաս են մեր ներգրավվածությունները, ինչպես նշեցի, մեր պետական, հասարակական, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առումով, միջազգային համագործակցությունը, որպեսզի մենք մեր ազգային նպատակները կարողանանք լավագույնս օգտագործենք: Դուք անդրադարձաք վարչապետի վերջին այցին ԻԻՀ: Հաջորդիվ գալու է այլ այց, որը լինելու է Եվրամիության ուղղությամբ, որը նույնպես մեր հիմնական գործընկերներից մեկն է, որի հետ մենք ունենք բավական ընդարձակ օրակարգ, որն անմիջապես առնչվում է մեր զարգացման օրակարգին: Մենք աշխատում ենք էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացման, ամրապնդման առումով․ հետաքրքիր օրակարգ է Իրանի հետ: ԵՄ հետ մենք նույնպես աշխատելու ենք տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են նույն հարցերին, և նաև հարցերի, որոնք վերաբերում են ՀԸԳՀ-ին: Մենք արդեն իրականացման փուլում ենք գտնվում՝ անկախ նրանից, թե երբ բոլոր պետությունները կվավերացնեն դա… այդ ամենը տեղի է ունենում նորմալ բնականոն ընթացքով:

Հարց. Մինչև երեք տարի է չէ՞ ռացիոնալ ժամկետը:

Զոհրաբ Մնացականյան. Մինչև երեք տարի է ռացիոնալը, բայց դա չէ էականը: Էականն այն է, որ մենք սահմանափակված չենք դրանով: Մենք այսօր արդեն իրականացման փուլում ենք գտնվում: Մենք ունենք շատ ընդարձակ օրակարգ Ռուսաստանի Դաշնության հետ, մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք. սա հսկայական հնարավորություն է շատ ավելի ընդարձակ աշխատելու երկու հարյուր միլիոնանոց շուկայում։ Ես ծրագրում եմ շուտով այց կատարել աֆրիկյան մայրցամաք, որը նույնպես, մեր գնահատմամբ, շատ հետաքրքիր, կարևոր հնարավորություններ է բացում։

Հարց. Պարո՛ն նախարար, այս բավականին հավակնոտ ծրագրերը Հայաստանի կողմից՝ դառնալ տարածաշրջանում տարանցիկ երկիր նաև գազի առումով, նաև ճանապարհաշինության առումով. չկա՞ վտանգ կամ մտավախություն, որ Հայաստանը կարող է իր հարաբերությունները փչացնել արդեն առկա գործընկերների հետ, մասնավորապես՝ գազի մասին եմ խոսում։

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք՝ սա նույնպես շատ կարևոր սկզբունք է մեր արտաքին քաղաքականության մեջ, որ բազմիցս արտահայտվել է վարչապետի կողմից, բազմիցս արտահայտվել է մեր կողմից, իմ կողմից, արտաքին քաղաքական գերատեսչության շրջանակներում աշխատող մեր գործընկերների. մենք չենք կառուցելու հարաբերություններ մեկ գործընկերոջ հետ մյուս գործընկերոջ հաշվին։ Եթե դա պահանջում է, որպեսզի մենք շարունակական և նպատակաուղղված աշխատենք բոլոր ուղղություններով, որպեսզի բացատրելի դարձնենք՝ մեր նպատակներն ուղղված չեն որևէ մեկի դեմ։ Եթե մեր նպատակները բախվում են որևէ ավելի լայն աշխարհաքաղաքական իրավիճակների հետ, դա մեզ համար մարտահրավեր է, որը մենք ընդունում ենք և որը պահանջում է, որպեսզի մենք ներգրավվածության միջոցով կարողանանք ապահովել այն, ինչ-որ առաջնային է մեզ համար, և գտնել այն ձևաչափն այն ծավալի մեջ, որը հնարավոր է իրականացնել։ Դա շատ կարևոր իմաստն է մեր աշխատանքի։ Չենք կարող մեզ թույլ տալ հակասություններ մի տարածաշրջանում, որն արդեն դրա պակասը չունի, չենք կարող էլ ավելի վտանգել մեր անվտանգությունն այն պայմաններում, երբ որ միջազգային օրակարգում արդեն բավականին մեծ մարտահրավերներ կան, բայց մենք չենք կարող նաև առաջ չտանել մեր ազգային շահը։

Հարց. Այսինքն՝ ռիսկերը հաշվարկված են։

Զոհրաբ Մնացականյան. Ռիսկերը հաշվարկելու գործառույթը մեր առօրյա աշխատանքն է։ Ռիսկերը գնահատելու, ողջամիտը գտնելու, ներգրավվելու, բացատրելու, համոզելու և գնահատելու՝ որքան է հնարավոր գնալ առաջ այս հարցում կամ մյուս հարցում՝ ցանկացած ուղղությամբ։

Հարվազրույցն ամբողջությամբ ԱԳ նախարարության պաշտոնական էջում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է. «Քանի որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Իշխանությունները քարտեզներին գաղտնիության այն աստիճանն է տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
«Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:42
Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը ճշմարտության մասին է»,-քայլերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am
10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:31
ՊՆ. Կիրանցում արված տեսանյութում Հայաստանի հատուկ ջոկատային է
Համացանցում տարածվում է տեսանյութ, որի հեղինակները պնդում են, որ Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել։ Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երևան եկող երթը լուրջ մտահոգություններ է...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում են կատարվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». ԿԳՄՍ-ի շրջաբերականը՝ հնարավոր բոլոր տարբերակներով կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որը համազգային բնույթ է ստանում, մեր...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները և լարված իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու
Ծառայել իր զեմլյակին, թե՞ ժողովրդի կողմն անցնել։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան  տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Մայիսի 7-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 7-ին ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
23:33
Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}