Հասարակություն 17:00 08/03/2019 Հայաստան

Կանանց աշխատանքի մեծ մասը, երեխաների խնամքը մնում է չնկատված, երբեմն նրանց փոխարեն կայացվում են կենսական որոշումներ. Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամաբ այսօր խորհրդարանում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառումը:

Միջոցառման նպատակն է ազդարարել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության հարթակի մեկնարկը, որի համար հիմք կհանդիսանա միջոցառման շրջանակում ստորագրված Ազգային ժողովի և շահագրգիռ ՔՀԿ-ների միջև փոխըմբռնման հուշագիրը: Հարթակը միտված է  խթանելու երկկողմ շարունակական երկխոսություն և արդյունավետ աշխատանք, հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների:

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը բացման խոսքում  նախ անդրադարձավ մարտի 8-ի խորհրդին՝ նշելով, որ շատ այլ քաղաքական գաղափարների հետ միասին մարտի 8-ի գաղափարը մեր երկրում իմաստազրկվել էր վերջին տասնամյակներին: «Մարտի 8-ը երկար տարիներ անվանել են կանանց տոն և կապել զուտ ծաղիկ նվիրելու, կանանց կենացը խմելու օրվա հետ, և այդ ընթացքում մոռացության է տրվել իսկական խորհուրդը: Այսօր ուրախ եմ, որ վերարժևորում ենք և մարտի 8-ը նշում ենք ոչ թե պարզապես կանանց տոն, այլ կանանց իրավունքների և քաղաքական պայքարի օրը»,- ասաց Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում և հայերի շրջանում կանանց խնդրի և կանանց ազատագրման հարցի բարձրաձայնումն ունի ավելի քան 150  տարվա պատմություն: Այդ պատմության  շարժիչ ուժերից են Զապել Եսայանը, Սրբուհի Տյուսաբը, Մարիամ Խատիսյանը, Շուշանիկ Կյուրղինյանը և շատ այլ հասարակական-քաղաքական գործիչ կանայք, որոնց անունները, ըստ Լենա Նազարյանի, շատերն անգամ չեն լսել:

«Իրենց գործով կամ օրինակով պայքարած բազմաթիվ կանանց պատմությունները մեզ չեն պատմվել, նրանց մասին դպրոցներում և նույնիսկ համալսարաններում չեն ուսուցանել, բայց մենք այսօր վայելում ենք այն ազատությունները և իրավունքները, որոնք նվաճվել և իրացվել են այդ կանանց կողմից:  Հետևաբար, մարտի 8-ը նախ և առաջ մեր շնորհակալության օրն է աշխարհի բոլոր այն կանանց, որոնք մեզանից առաջ եռանդ, ջանք ու կյանք են դրել կանանց ազատագրման և խնդիրների լուծման պայքարում»,- նշեց ԱԺ փոխխոսնակը: 

Լենա Նազարյանի խոսքով՝ կանանց իրավունքների համար պայքարը պետք է շարունակվի: Ըստ նրա՝ Հայաստանում այսօր կանայք ունենք ակնառու և չերևացող խնդիրներ, թեև Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով կանայք ունեն ամրագրված իրավահավասարություն, սակայն գործնականում կանանց իրավունքների իրացման հնարավորությունները մնում են սահմանափակ:

«Կանանց աշխատանքի մեծ մասը, ընտանիքի և երեխաների խնամքը մնում են չնկատված, Հայաստանում կանայք  ճիշտ է՝ ունեն հավասար կրթության իրավունք, սակայն կան համայնքներ, որտեղ աղջիկների կրթությունն առաջնահերթություն չի դիտվում: Ճիշտ է՝ կանայք ունեն ընտանիք կազմելու ու անձնական  կյանքը տնօրինելու իրավահավասարություն, սակայն էլի լինում են դեպքեր, երբ կենսական որոշումները կանանց փոխարեն կայացնում են այլք, իսկ շատերն էլ իրենց զգում են հանրային կարծիքի ճնշման ներքո»,-ընդգծեց նա:

Լենա Նազարյանը նշեց նաև, որ կանայք ունեն առողջության պահպանման իրավունք, սակայն միշտ չէ, որ պաշտպանված են նրանց վերարտադրողական առողջության և սեփական մարմինը տնօրինելու իրավունքը. «Օրենքով կանայք պետք է  պաշտպանված լինեն բռնությունից, սակայն, ցավով պետք է նշենք, որ լինում են բռնության և շահագործման  դեպքեր և ընտանիքում, և աշխատանքում»:

Նրա խոսքով՝ իր նշած բազում խնդիրների վերաբերյալ կան բազմաթիվ հետազոտություններ:
Միաժամանակ Լենա Նազարյանն ասաց, որ Հայաստանում կան քաղաքական կյանքին կանանց մասնակցությունը խրախուսող քվոտաներ, բայց դրանք բավարար չեն բարձր ցուցանիշով կանանց ընդգրկվածության համար:

«Այսօր մեր խորհրդարանում թեև ունենք համեմատաբար ավելի մեծ, բայց ընդամենը 24% կանանց ներկայացվածություն: Մենք պետք է ընդունենք, որ մեր բնակչության 50 տոկոսից ավելին կազմող կանայք ունեն այնպիսի թանկ ռեսուրսների պակաս, ինչպիսիք են ազատ ժամանակը, ֆինանսական միջոցները, հանրային վստահությունն ու աջակցությունը: Բացի այդ, պետք է արձանագրենք, որ տարբեր սոցիալական խմբերի կանայք ունեն այս ռեսուրսների և իրավահավասարության տարբեր չափի հասանելիություն: Մինչդեռ դրանք անհրաժեշտ են բոլոր կանանց, որպեսզի նրանք առավել մեծ մասնակցություն ունենան հանրային, քաղաքական կյանքին և խնդիրներին լուծում տալու իրական հնարավորություն ձեռք բերեն»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

Ըստ նրա՝ այդ  խնդիրները, սոցիալական բնույթ ունեն և ուրեմն պետք է լուծվեն իրավական մեխանիզմներով և հանրային աջակցությամբ: «Մենք՝ կանայքս, պետք է հասկանանք մեր խնդիրները, ինչպես նաև  գիտակցենք մեր զորությունը, հավաքական փոխաջակցության ուժը, ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում կանայք  փոխաջակցող են, քույրաբար օգնող: Հաճախ կարելի է հիանալ, թե ինչպես են տարբեր սերնդի կանայք աջակցում իրար, ինչպես են կոլեկտիվներում կիսում աշխատանքային դժվարությունները, բայց դա հաճախ չի դառնում հանրային կյանքի փորձառության մաս: Պետք է զորակցենք այլ կանանց մեր աջակցությամբ»,- նշեց Լենա Նազարյանը:

Եզրափակելով խոսքով՝ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ մարտի 8-ը՝ առաջին հերթին իրենք ընդունում են կանանց խնդիրների գոյությունը և դրանք հաղթահարելու հանձնառությունը. «Եթե մարտի 8-ի ծաղիկներ, ապա միմիայն որպես համերաշխության նշան կանանց իրավունքների լիարժեք հաստատման պայքարի»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}