38 տարվա ազատազրկում և մտրակի 148 հարված
Իրանում մարդու իրավունքների հարցերով փաստաբան Նասրին Սոտուդեն դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և մտրակի 148 հարվածի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն։ Նրա փաստաբանի խոսքով, իրանցի իրավապաշտպանին մեղադրում են պետության դեմ տեղեկատվության տարածման, Իրանի բարձրագույն ղեկավարին վիրավորելու և լրտեսության մեջ։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Նշվում է, որ Սոտուդեն նաև հայտնի է կանանց՝ հիջաբ կրելու իրավունքի մասին իր հայտարարություններով։
«Նասրին Սոտուդեն նվիրել է իր կյանքը կանանց իրավունքների պաշտպանությանը և հանդես է գալիս մահապատժի դեմ։ Բացարձակապես վիրավորական է, որ իրանական իշխանությունները պատժում են նրան իր իրավապաշտպան գործունեության համար»,- ասել է Amnesty International-ի ներկայացուցիչը։
Իրավապաշտպան կազմակեպությունները քննադատել են դատավճիռը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին