Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ:
«Ձեր պաշտոնական այցը Հայաստան և դրա շրջանակներում մեր հանդիպումները բավականին արդյունավետ էին և մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռեցին ընդգծել հայ և վրացի ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններն ու անդրադառնալ մեր երկրների համագործակցության հեռանկարներին»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությունը հետագայում ավելի կխորանա:
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Արմեն Սարգսյանը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ:
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր է, որ մեր կայուն հարաբերությունները շարունակում են զարգանալ. Վրաստանի նախագահ
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի հրաժեշտի արարողությունը
- Շատ ուշադիր հետևում եմ Ձեր ակտիվ գործունեությանը. ՀՀ նախագահը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին
- Չնայած մեր տարածաշրջանը լարված է և խառը, մենք կարողացել ենք պահպանել կայունությունը և մեր գրավչությունը. Զուրաբիշվիլի
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց