Ավագանու անդամը՝ Մարությանին. Կարծում եք՝ օրինակելի պետք է լինեն ոչ թե ազգային հերոսները, այլ սերիալային կերպարնե՞րը
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ավագանու նիստը վարող քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ արդո՞ք Երևանի քաղաքապետարանն ինստիտուտցիոնալ կապ ունի Հայաստանի կառավարության հետ։
Նա հիշեցրեց, որ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 60-րդ տարեդարձը նշանավորելու համար վարչապետի գլխավորությամբ միջկառավարական մարմին էր ստեղծվել, որի անդամ էր նաև Հայկ Մարությանը։
«Ինչո՞ւ ազգային հերոսի անունը կրող փողոցում այդպես էլ չհայտնվեց որևէ պաստառ՝ ազդարարելու համար մեծ հայի 60-րդ տարեդարձը։ Դա դե՞մ էր քաղաքապետարանի կոմերցիոն մտածողությանը, թե՞ քաղաքապետարանի թիմը հակադրվում է կառավարությանը, կամ սկզբունքորեն չեն ընդունում Վազգեն Սարգսյանի ավանդը»,-հարցրեց ավագանու անդամը։
Նա հացրեց քաղաքապետի կարծիքը, արդյո՞ք Սպարապետւ չի ասոցացվում հայ մեծերի հետ, որոնց նկարներով պաստառներ են տեղադրված Երևանի տարբեր հատվածներում։
«Ո՞րն է հերոսության ու հաղթանկի Ձեր չափանիշը, պարոն քաղաքապետ։ Այնպիսի տպավորություն է, որ քաղաքային իշխանությունն իր վարքագծով միտումնավոր նսեմացրել է Վ. Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների հանրային քարոզչական նշանակությունը։ Կարող եմ ենթադրել, որ սա մտածված կամպանիայի հետևանք է։ Կարծո՞ւմ եք, որ մեր հասարակության, երիտասարդության համար օրինակելի պետք է լինեն ոչ թե ազգային հերոսները, այլ սերիալային կերպարները կամ քաղաքական կողմնորոշում փոխող կոմերսանտները»,-ասաց Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդաձին քաղաքապետ Հայկ Մարությանին որևէ տեղ չի տեսել, նա Եռաբլուր զինվորական պանթեոն էլ չի այցելել։
«Եթե տեղի ունեցածը վրիպում է, ինքներդ գտեք ձևը, կերպը, եղանակը և համոզեք սպարապետի հիշատակը վառ պահողներիս հակառակի մեջ»,-ասաց նա։
Ի պատասխան քաղաքապետ Մարությանն ասաց՝ շատ վաղուց այցելել է, այցելում է ր այցելելու է Եռաբլուր, դրա մասին գիտեն իր մտերիմները։
«Իսկ ինչ կապված է միջոցառումների հետ, ապա պարոն Վիրաբյանը Ձեզ կասի, թե ինչ է նախատեսվում։ Շնորհակալություն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել է Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
- Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան
- «Ժամանակ». Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու փորձ է արվում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին