Ղազախստանում բնական գազից թունավորումով 41 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Ղազախստանում բնական գազից թունավորվել է 45 մարդ, որից 41-ը երեխա: Այս մասին հայտնել է Ղազախստանի առողջապահության նախարարության հանրային առողջության հարցերով կոմիտեի ղեկավար Ժանդարբեկ Բեկշինը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ հիվանդանոցներից մեկից տեղեկատվություն է ստացվել, որ գազից թունավորման նախանշաններով՝ սրտխառնոց, գլխապտույտ, գիտակցության կորուստ, երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց: Երեխաներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, անցկացվել է դետոքսիկացման թերապիա, իսկ ծնողներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Բեկշինը հայտնել է, որ երեխաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Նշվել է, որ խնդիրն առաջացել է բաշխիչ ենթակայանից, որը գտնվում է դպրոցից մոտ 600 մ հեռավորության վրա: Ըստ նրա՝ գազի արտահոսքը վերացվել է, իսկ ուսուսմնասիրությունների ժամանակ ենթակայանի և դպրոցի տարածքում վնասակար նյութեր չեն հայտնաբերվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին