Իրավունք 18:53 19/03/2019 Հայաստան

Մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և փողերի լվացման համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություններ կատարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ մի շարք հարցումեր են կատարվել և ստացվել ՌԴ-ում գտնվող ընկերություններից:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. ապրիլի 7-ից 2018թ. մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1988 թվականին, տարբեր կայքերից վարձակալել են «sms» հաղորդագրություններ ստանալու համար նախատեսված, մեկանգամյա օգտագործման վիրտուալ հեռախոսահամարներ, որոնց միջոցով ՀՀ-ում և ՌԴ-ում գործող էլեկտրոնային դրամավճարային համակարգերում գրանցել են մտացածին անձանց տվյալներով դրամապանակների հաշիվներ, իսկ համացանցի «ok.ru» կայքում՝ անհատական էջեր, որոնք նմանեցրել են նույն կայքի տարբեր օգտատերերի իրական էջերին՝ ներբեռնելով իրական էջերի լուսանկարները և անձնական տվյալները:

Վերոհիշյալ նմանակ էջերի միջոցով, իրական էջերի օգտատերերի անունից, նամակագրություն են վարել վերջիններիս էջերի «ընկերներ» բաժնում գրանցված անձանց հետ և նրանց քարտային հաշվներից գումարներ հափշտակելու նպատակով, խաբեությամբ, քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խնդրել և ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները՝ քարտային վավերապայմանները, ինչպես նաև՝ դրամական փոխանցումների հաստատման նպատակով քարտային հաշիվներին կցված հեռախոսահամարներին ուղարկված գաղտնաբառերը, որի արդյունքում հնարավորություն են ստացել կառավարել քարտային հաշիվները՝  ելքագրել և մուտքագրել գումարներ: 
Ձեռք բերված հիշյալ տվյալներն օգտագործելով՝ նրանք քարտապանների քարտային հաշիվներից ելքագրել ու հափշտակել են խոշոր չափերով գումարներ՝ դրանք փոխանցելով ՀՀ-ում գտնվող «ԻԴՐԱՄ»-ի դրամավճարային համակարգում նախապես գրանցած իրենց հաշիվներին:

Այնուհետև, հափշտակած գումարներն օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով, այդ գումարներն «ԻԴՐԱՄ» հաշիվներից մի քանի անգամ փոխանցել են իրենց կողմից կառավարվող այլ քարտային հաշիվների և «ԻԴՐԱՄ» հաշիվների, ապա՝ ՌԴ-ում գտնվող «ՔԻՎԻ ԲԱՆԿ» ընկերության դրամավճարային համակարգում գրանցած հաշիվներին, որի արդյունքում գումարների արժույթը ՀՀ դրամից փոխարկվել է ՌԴ ռուբլու:
Բացի այդ, 31-ամյա տղամարդը հափշտակած գումարների օրինականացման նպատակով դրանց փոխանցումն ու փոխարկումն իրականացրել է նաև այն քարտապանների միջոցով, որոնց քարտային հաշիվներին գումարներ չեն եղել. մասնավորապես՝ նրանց քարտային հաշիվներին է փոխանցել հափշտակած գումարները և խնդրել է դրանք կանխիկացնել ու վճարային տերմինալների միջոցով փոխանցել իր «ՔԻՎԻ» հաշիվներին:

Քննությամբ պարզվել է, որ 31-ամյա կինը 2017թ. ապրիլի 7-ից նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում թվով վեց քաղաքացիների քարտային հաշիվներից հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.742.540 ՀՀ դրամ գումար, իսկ 31-ամյա տղամարդը՝ 2017թ. հոկտեմբերի 2-ից 2018թ. մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում թվով հինգ քաղաքացիների քարտային հաշիվներից հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.797.910 ՀՀ դրամ գումար, որոնք նրանց կողմից օրինականացվել և դրանից հետո փոխանցվել են իրենց կողմից օգտագործվող քարտային հաշվիներին:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն և կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:11
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Բարերար Միքայել Վարդանյանը համայնքին նվիրել է աղբատար մեքենա,...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոսներվատորիան տեղափոխելու մասին
«Ինձ համար շատ բարդ է հասկանալ, թե մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա։ Հետաքրքիր է՝ այդ մարդն ինչ է կերել, խմել, կամ միգուցե...
Աղբյուր` Panorama.am
09:50
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Փաստ». «Փողի խնդիր չունեն», բայց գնում են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով
«Փաստ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվանից փորձագետները պնդում էին, որ Հայաստանի իշխանությունները գնալու են հարկերը և...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». ՀՀ իշխանությունը կփորձի՞ հետայսու աշխատել Արցախի ՀԿ սեկտորի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀԿ սեկտորի ակտիվիստները մարտի 20-ին հանրահավաք են անելու Օպերայի հրապարակում։...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժողովուրդ». Ազգային ժողովը պատրաստ է և՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, և՛ օրացույցների և օրագրերի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրելով Ազգային ժողովի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Փաստ». Փաշինյանը բավական այլայլված է եղել ու նեղված
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից,...
Աղբյուր` Panorama.am
09:38
Էդգար Ղազարյան. Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «2022 թվականի օգոստոսին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am
09:32
Թուրքիայի արտգործնախարարը բացառում է 2024թվականին ուկրաինական հակամարտության կարգավորումը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ այս տարի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Եվրադիտորդներին տրվող անձեռնմխելիությունից Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ խմբակցությունը մեկուկես ժամանոց նիստ է արել՝ ԱԺ այսօրվա նիստից առաջ քննարկելու...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ողբերգական պատահար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում փակ,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փաշինյանը վրդովվել է ու կտրուկ արձագանքել է, թե ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, այդ հարցերը Պապիկյանի տիրույթում չեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Տավուշի գյուղերի հանձման մասին թեժ խոսակցությունների ֆոնին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». ՆԳՆ-ն 89 հատ ժամացույցների համար վճարել է 10 մլն 786 հազար դրամ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել, որոնցից 45 հատից...
Աղբյուր` Panorama.am
09:14
Մարտի 19-ին դոլարն էժանացել է, ռուբլին և եվրոն՝ արժևորվել
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 399.33 դրամ՝ էժանանալով 0.23 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը
«Փաստ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները այցելել են Տավուշի սահմանագիծ,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դեպքում 277.5 միլիոն դրամից 99.7 միլիոնը աշխատավարձ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդկությանը հայտնի բոլոր բարեգործական հիմնադրամների շնորհները ուղղվում են տարբեր կարիքավոր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Փաշինյանն ու իր խմբակը իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որևէ միջպետական պայմանագիր
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն արդեն մի քանի տարի է՝ Ռուսաստանի դեմ քարոզչական արշավ են...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի հուլիսի 20-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ....
Աղբյուր` Panorama.am
08:58
Ղամբարյան. Պետք է հիշել ԲԴԽ անդամների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Բորիսին կալանավորելու միջնորդությանը
Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ․․․ դատարանի դատավոր։ Այս մասին գրում է իրավաբանական գիտությունների...
Աղբյուր` Panorama.am
08:53
Երևանի, Գեղարքունիքի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Իմ կարծիքով, Փաշինյանն անկեղծ սիրում է ադրբեջանցիներին. ավելի շատ՝ քան հայերին. Արամ Պետրոսյան
«Ոսկեպարում է գտնվում հայկական եկեղեցի, որը 7-րդ դարի կոթող է: 7-րդ դարում այս տարածաշրջանում թուրքական ներկայություն չի եղել, դրանից...
Աղբյուր` Panorama.am
23:09
Քաղաքացին հարցնում է ԱՆ-ին՝ ով պետք է այս դեղի դեղատոմսը գրի
«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն»-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը գրում է. «ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
22:49
Փաշինյանը անձամբ է վարել ՀՀ գյուղեր հանձնելու բանակցությունները Տավուշի մարզում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ՝ այսօր Տավուշում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:...
Աղբյուր` Panorama.am
22:30
Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մարտի 18-ին Վալետայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Մալթայի Հանրապետության ԱԳ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
22:12
«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, 55-ամյա...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները պատրաստ են ինքնապաշտպանություն կազմակերպել
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել և պատրաստակամություն հայտնել...
Աղբյուր` Panorama.am
21:20
ԱՄՆ-ը հրաժարվել է շնորհավորել Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ԱՄՆ-ը մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը. Բեգոյան
12:15 18/03/2024

Երևանի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը. Բեգոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}