ԱԳՆ. Մեր կողմից պետք է ապահովվի Ադրբեջանում հայտնված քաղաքացիների իրավունքները
Ադրբեջանում գտնվող Հայաստանի բոլոր քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարվում են։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ բացի 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանից Ադրբեջանում էլի ՀՀ քաղաքացիներ կան։
«Պետք է մեր կողմից ապահովվի անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված քաղաքացիների՝ առաջին հերթին իրավունքները, և երկրորդը՝ ազատությունը»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
- ՄԻՊ-ը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը
- Ամեն ինչ արվում է Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար. Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին