Դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Կառլ 16-րդ Գուստավին
Մարտի 28-ին Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնել է Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին (Carl XVI Gustaf)։ Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդել է Կառլ 16-րդ Գուստավի և դեսպան Արզումանյանի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ Կառլ 16-րդ Գուստավը հետաքրքվել է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաև անդրադարձել Շվեդիայի և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին ու հարաբերությունների զարգացման հեռանկարին։
Դեսպան Արզումանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել Հայաստանի Հանրապետության դեսպանը Սկանդինավյան երկրներում և որ կանի հնարավորը թե՜ Շվեդիայի, թե՜ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերի խորացման և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին